https://arm.sputniknews.ru/20260330/irany-harvatsner-e-hascrel-hajfajin-ev-taratsashrjanum-gtnvvogh-amerikjan-razmabazanerin-100401913.html
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆային և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆային և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
Sputnik Արմենիա
Թեհրանը պատասխանել է ամերիկա-իսրայելական կոալիցիայի գիշերային հարձակումներին։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T14:40+0400
2026-03-30T14:40+0400
2026-03-30T14:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հայֆա
ամն
ռազմաբազա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100398407_48:0:1004:538_1920x0_80_0_0_31e6024e1f1f3c012b0b3363bdef9481.jpg
Իրանն այս գիշեր զանգվածային ավիահարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։Մերձավոր Արևելքի թեմաներ արծարծող Telegram–յան ալիքները հայտնում են, որ իրանական թիրախում են հայտնվել ԱՄԷ-ում, Բահրեյնում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում գտնվող ռազմաբազաները։Բացի այդ, հարվածներ են հասցվել Հայֆային։ Մասնավորապես հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը։Ավելի վաղ հաղորդել էր, որ Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել, 2 էլեկտրակայան է վնասվել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հայֆա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Последствия массированных воздушных атак Ирана на военные базы США на Ближнем Востоке
Sputnik Արմենիա
Последствия массированных воздушных атак Ирана на военные базы США на Ближнем Востоке
2026-03-30T14:40+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100398407_180:0:897:538_1920x0_80_0_0_12da56f78b0ffeedce6bc8c179fba6cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հայֆա, ամն, ռազմաբազա, видео, տեսանյութ, տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հայֆա, ամն, ռազմաբազա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆային և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
14:40 30.03.2026 (Թարմացված է: 14:52 30.03.2026) Թեհրանը պատասխանել է ամերիկա-իսրայելական կոալիցիայի գիշերային հարձակումներին։
Իրանն այս գիշեր զանգվածային ավիահարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Մերձավոր Արևելքի թեմաներ արծարծող Telegram–յան ալիքները հայտնում են, որ իրանական թիրախում են հայտնվել ԱՄԷ-ում, Բահրեյնում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում գտնվող ռազմաբազաները։
Բացի այդ, հարվածներ են հասցվել Հայֆային։ Մասնավորապես հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը։
Ավելի վաղ հաղորդել էր, որ Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել, 2 էլեկտրակայան է վնասվել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: