00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նավթային եկամուտները գրեթե կրկնապատկվել են սրացման և գների աճի ֆոնին. ԶԼՄ-ներ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՆավթի արդյունահանում
Նավթի արդյունահանում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026
Նավթի արդյունահանում
Բաժանորդագրվել
Արևմուտքի դեմ էներգետիկ պատերազմում Թեհրանը միանշանակ հաղթում է։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանի նավթային եկամուտները գրեթե կրկնապատկվել են էսկալացիայի և ածխաջրածինների գների աճի ֆոնին, այս մասին գրում է «The Economist»-ը։
Տարածաշրջանի մյուս երկրները կորցրել են «էժան նավթի հուսալի մատակարարի» կարգավիճակը, ինչպես նշում է պարբերականը, Հորմուզի նեղուցի փակման պատճառով նրանք կրճատել են արդյունահանումը, և արտահանումից ստացվող եկամուտները կտրուկ նվազել են։
«Հնարավոր է՝ մարտի դաշտում Իրանը պարտվում է, բայց էներգետիկ պատերազմում նա հաղթում է»,-ասված է «The Economist»-ի հոդվածում։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Bloomberg»-ը, Պարսից ծոցի երկրներն արդեն սպառել են իրենց պաշարներում եղած գրեթե բոլոր որսացող հրթիռները։ Ըստ պարբերականի տվյալների՝ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է առնվազն 2,4 հազար որսացող հրթիռ, և այս թիվը մոտ է այդ երկրների մինչպատերազմյան շրջանի պաշարներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0