https://arm.sputniknews.ru/20260330/irani-agnn-hujs-uni-vor-merdzavvor-arevelqi-erkrnery-kievi-tsughaky-chen-ynkni-100400138.html
Իրանի ԱԳՆ–ն հույս ունի, որ Մերձավոր Արևելքի երկրները չեն ընկնի Կիևի ծուղակը
Իրանի ԱԳՆ–ն հույս ունի, որ Մերձավոր Արևելքի երկրները չեն ընկնի Կիևի ծուղակը
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին Պարսից ծոցի երկրներին առաջարկել է անօդաչուների ուկրաինական ինչ–որ որսացող սարքեր։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T14:04+0400
2026-03-30T14:04+0400
2026-03-30T14:09+0400
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
հակաօդային պաշտպանություն (հօպ)
կիև
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Թեհրանը հուսով է, որ Մերձավոր Արևելքը չի ընկնի Կիևի կողմից տարածաշրջանի երկրներին արված առաջարկների ծուղակը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անօդաչուների ինչ–որ ուկրաինական որսացող սարքեր էր առաջարկել Պարսից ծոցի երկրներին, որտեղ լարվածությունը սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հակաօդային պաշտպանություն (հօպ), կիև, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, հակաօդային պաշտպանություն (հօպ), կիև, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
Իրանի ԱԳՆ–ն հույս ունի, որ Մերձավոր Արևելքի երկրները չեն ընկնի Կիևի ծուղակը
14:04 30.03.2026 (Թարմացված է: 14:09 30.03.2026) Վլադիմիր Զելենսկին Պարսից ծոցի երկրներին առաջարկել է անօդաչուների ուկրաինական ինչ–որ որսացող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Թեհրանը հուսով է, որ Մերձավոր Արևելքը չի ընկնի Կիևի կողմից տարածաշրջանի երկրներին արված առաջարկների ծուղակը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անօդաչուների ինչ–որ ուկրաինական որսացող սարքեր էր առաջարկել Պարսից ծոցի երկրներին, որտեղ լարվածությունը սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով։
«Ուկրաինական հակամարտությունը կապել ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ բացահայտ ագրեսիայի հետ՝ աղետալի սխալ և սխալ հաշվարկ է։ Համոզված եմ, որ տարածաշրջանի երկրները նման ծուղակի մեջ չեն ընկնի», – ասել է Բաղային, որի խոսքերը հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: