00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել

© Sputnik / Vladimir Pesnya / Անցնել մեդիապահոցԽմելու ջուր
Խմելու ջուր - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026
Բաժանորդագրվել
Ըստ ներկայացված տվյալների՝ մատակարարումների ծավալը շարունակում է աճել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանը վերջին երեք տարում արտահանել է մոտ 88 մլն 131 հազար 400 լիտր ջուր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ի պատասխան մեր գրավոր հարցման` գերատեսչությունից հստակեցրել են, որ երկիրն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին (միջազգային առևտրում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ):
© Sputnik / Shushanik Avdalyan Խմելու ջրի արտահանումը Հայաստանից
Խմելու ջրի արտահանումը Հայաստանից - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Խմելու ջրի արտահանումը Հայաստանից
Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին երեք տարում արտասահման մատակարարումների ծավալը շարունակում է աճել։
2025 թվականին խմելու ջուր է արտահանվել 29 երկիր, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Իրանը, Լատվիան, Լիբանանը, Կանադան, Մոլդովան, Սաուդյան Արաբիան, Վրաստանը, Քուվեյթը, Ֆրանսիան, Չեխիան, Ուկրաինան, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Կորեան և այլն:
Միևնույն ժամանակ գերատեսչությունում նշել են, որ արտահանմանն աջակցելու նպատակով կառավարությունը մասնակի փոխհատուցում է արտասահմանում ապրանքի որակի հաստատման համար անհրաժեշտ ISO 9001, ISO 14001, ISO 22000, FSSC 22000 համակարգերի ներդրման և դրանց համապատասխան սերտիֆիկատների ստացման ծախերը (առանց դրա արտահանումը շատ երկրներ անհնար է):
Պետական աջակցությունը կարող է հասնել ծախսերի մինչև 50%–ի, բայց առավելագույնը 1-1, 5 մլն դրամ (մոտ 2,5-3 հազար դոլար)՝ կախված սերտիֆիկատի տեսակից:
Մի շարք ոլորտներում երրորդ երկրներ արտահանելու դեպքում (օրինակ` ԱՄՆ, ԵՄ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա) կառավարությունը փոխհատուցում է նաև սերտիֆիկատի արժեքի մինչև 50%-ը (մինչև 100 000 դրամ), իսկ սերտիֆիկատի առկայության պարագայում` նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը (յուրաքանչյուր ցուցանիշի համար մինչև 50 000 դրամ):
Գերատեսչությունում հավաստիացրել են, որ պետական աջակցությունն ու արտադրանքը արտերկրում առաջ մղելու ակտիվ քաղաքականությունը թույլ են տալիս աստիճանաբար ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և ավելացնել խմելու ջրի մատակարարման ծավալները:
Լրահոս
0