00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Եվրասիա» կազմակերպությունը 140 տոննա մարդասիրական բեռ է փոխանցել կարիքավոր արցախցիներին

© Photo : АНО "Евразия"Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026
Բաժանորդագրվել
Մեծածավալ մարդասիրական նախագիծն ավարտին է մոտենում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։
Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։
Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։
«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է շարունակել համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։
Նշված ժամանակահատվածում օգնություն է տրամադրվել գրեթե 7000 ընտանիքի խոշոր քաղաքների մեծ մասում, ինչպես նաև հանրապետության հեռավոր և դժվարամատչելի համայնքներում և գյուղերում։
Լրահոս
0