https://arm.sputniknews.ru/20260330/erusaghemum-tshragalujci-ararvoghutjuny-kancni-aranc-ukhtavvorneri-ev-zbvosashrjikneri-100407299.html
Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների
Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հանրության շրջանում մտավախություններ էին առաջացել, որ ավանդական արարողությունը կարող է ընդհանրապես չկայանալ։ Անհանգստության առիթ էր դարձել Իսրայելի... 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T16:56+0400
2026-03-30T16:56+0400
2026-03-30T16:56+0400
երուսաղեմ
ճրագալույց
սուրբ զատիկ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41219995_0:88:1600:988_1920x0_80_0_0_67f32402a921ae789a5e6d5f3271330f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ավագ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Ճրագալույցի արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով, Երուսաղեմի Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան ուխտավորների և զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է ռադիո Sputnik-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը։Որոշումն ընդունվել է Երուսաղեմի լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցաբալայի հետ հանդիպման արդյունքում, որին մարտի 29-ին թույլ չէին տվել մտնել Սուրբ Հարության տաճար։Հիշեցնենք, որ 2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով Ճրագալույցի արարողությունը նույնպես անցկացվել էր առանց հավատացյալների ներկայության։
երուսաղեմ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41219995_56:0:1479:1067_1920x0_80_0_0_9b4afad8226cad4dafea53e55b6aa262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, ճրագալույց, սուրբ զատիկ, իսրայել
երուսաղեմ, ճրագալույց, սուրբ զատիկ, իսրայել
Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների
Ավելի վաղ հանրության շրջանում մտավախություններ էին առաջացել, որ ավանդական արարողությունը կարող է ընդհանրապես չկայանալ։ Անհանգստության առիթ էր դարձել Իսրայելի իշխանությունների որոշումը՝ հավատացյալների համար փակել Սուրբ Հարության տաճարը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ավագ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Ճրագալույցի արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով, Երուսաղեմի Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան ուխտավորների և զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է ռադիո Sputnik-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը։
«Հաշվի առնելով, որ ներկա իրավիճակը թույլ չի տալիս զանգվածային արարողություններ անցկացնել՝ Զատկի միջոցառումները կլինեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով։ Ստեղծված արտակարգ իրավիճակի և թիկունքի հրամանատարության ցուցումների պատճառով՝ Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան հավատացյալների լայն հասանելիության համար՝ ելնելով մարդկային կյանքի պաշտպանության և պահպանման վերաբերյալ ոստիկանության օրինական ու բարոյական պարտավորությունից»,-ասված է X սոցիալական ցանցում ոստիկանության մամուլի ծառայության էջում հրապարակված հայտարարության մեջ։
Որոշումն ընդունվել է Երուսաղեմի լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցաբալայի հետ հանդիպման արդյունքում, որին մարտի 29-ին թույլ չէին տվել մտնել Սուրբ Հարության տաճար։
Հիշեցնենք, որ 2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով Ճրագալույցի արարողությունը նույնպես անցկացվել էր առանց հավատացյալների ներկայության։