https://arm.sputniknews.ru/20260330/ekeghecum-cankacats-brnutjun-dataparteli-e-surb-anna-ekeghecu-hvoviv-100413123.html
Եկեղեցում ցանկացած բռնություն դատապարտելի է. Սուրբ Աննա եկեղեցու հովիվ
Եկեղեցում ցանկացած բռնություն դատապարտելի է. Սուրբ Աննա եկեղեցու հովիվ
Sputnik Արմենիա
Տեր Զենոն քահանա Բարսեղյանը հորդորել է հավատացյալներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T19:03+0400
2026-03-30T19:03+0400
2026-03-30T19:03+0400
նիկոլ փաշինյան
քահանա
եկեղեցի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_1:0:1500:843_1920x0_80_0_0_43da42c657b53acc0535426306f20568.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Դատապարտելի է և մերժելի է Հայ առաքելական եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։ Այս մասին հայտարարել է Կաթողիկե սուրբ Աստվածածին և սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը։Մարտի 29-ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։Նա ներողություն է խնդրել բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով եկեղեցի՝ ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Նա հորդորել է հավատացյալներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։Հիշեցնենք` Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված 3 անձանցից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, մյուսը Գևորգ Գևորգյանն է։ Այս պահի դրությամբ ձերբակալվածներին դեռ մեղադրանք չի առաջադրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_188:0:1312:843_1920x0_80_0_0_812b101d582ad6fd7b27853484339d97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, քահանա, եկեղեցի, ձերբակալություն
նիկոլ փաշինյան, քահանա, եկեղեցի, ձերբակալություն
Եկեղեցում ցանկացած բռնություն դատապարտելի է. Սուրբ Աննա եկեղեցու հովիվ
Տեր Զենոն քահանա Բարսեղյանը հորդորել է հավատացյալներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Դատապարտելի է և մերժելի է Հայ առաքելական եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։ Այս մասին
հայտարարել է Կաթողիկե սուրբ Աստվածածին և սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
Մարտի 29-ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով
3 անձ ձերբակալվեց։
«Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ»,–նշել է տեր Զենոն քահանան։
Նա ներողություն է խնդրել բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով եկեղեցի՝ ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Նա հորդորել է հավատացյալներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։
Հիշեցնենք` Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված 3 անձանցից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, մյուսը Գևորգ Գևորգյանն է։ Այս պահի դրությամբ ձերբակալվածներին դեռ մեղադրանք չի առաջադրվել։