https://arm.sputniknews.ru/20260330/amerikjan-hamalsaranum-dasern-ajsor-arcanc-klinen-vorn-e-pattshary-100393562.html
Ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց կլինեն. ո՞րն է պատճառը
Ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց կլինեն. ո՞րն է պատճառը
Sputnik Արմենիա
ՀԱՀ–ից հայտնում են, որ խուճապի պատճառ չկա։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T11:30+0400
2026-03-30T11:30+0400
2026-03-30T11:31+0400
համալսարան
հայաստանի ամերիկյան համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100392108_0:99:1280:819_1920x0_80_0_0_a05ab21f2b979969911a4dbcfab94159.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի ամերիկյան համալսարանում անվտանգության նկատառումներով դասերն այսօր կանցկացվեն առցանց։ Այս մասին ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ խնդիրը Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։Նշվում է նաև, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100392108_42:0:1275:925_1920x0_80_0_0_af7e0f21981cde4e62df2d2c778e431b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համալսարան, հայաստանի ամերիկյան համալսարան
համալսարան, հայաստանի ամերիկյան համալսարան
Ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց կլինեն. ո՞րն է պատճառը
11:30 30.03.2026 (Թարմացված է: 11:31 30.03.2026) ՀԱՀ–ից հայտնում են, որ խուճապի պատճառ չկա։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի ամերիկյան համալսարանում անվտանգության նկատառումներով դասերն այսօր կանցկացվեն առցանց։ Այս մասին ասվում է
համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ խնդիրը Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։
«Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: