https://arm.sputniknews.ru/20260329/ukrainaji-zu-n-mvot-120-anodachu-trchvogh-sarqervov-hardzakvel-e-belgvorvodi-marzi-vra-100370118.html
Ուկրաինայի ԶՈւ-ն մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Ուկրաինայի ԶՈւ-ն մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է հայտնվել Բելգորոդի մարզի 35 բնակավայր, հայտնել է Գլադկովը 29.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-29T12:48+0400
2026-03-29T12:48+0400
2026-03-29T12:48+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վյաչեսլավ գլադկով
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:3023:1700_1920x0_80_0_0_03cfdbe1f06050a337a7b38c32e08245.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ուկրաինական զորքերն անցած օրվա ընթացքում 119 անօդաչուներով հարձակվել են Բելգորոդի մարզի 12 մունիցիպալիտետների վրա, մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարվածի տակ է հայտնվել 35 բնակավայր։ Արձակվել է 10 արկ, 57 ԱԹՍ խոցվել և ճնշվել է։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 12 առանձնատներում, երկու սոցիալական օբյեկտներում, ենթակառուցվածքների օբյեկտում և 15 տրանսպորտային միջոցներում:Նա հավելել է, որ Վալույսկի, Իվնյանսկի, Կորոչանսկի, Կրասնոգվարդեյսկի, Ռովենսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 16 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի շրջանում իրականացվել են 11 ԱԹՍ-ների հարձակումներ, որոնցից 8-ը ճնշվել և խոցվել են, վիրավորվել է մեկ տղամարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Վոլոկոնովսկի, Կրասնոյարուժսկի և Նովոոսկոլսկի շրջանները ենթարկվել են 34 ԱԹՍ-ների հարձակման, որոնցից 14-ը խոցվել և ճնշվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:2729:2047_1920x0_80_0_0_99fb5c87a86ffd7f20fe090044e2dde3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ-ն մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա
Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է հայտնվել Բելգորոդի մարզի 35 բնակավայր, հայտնել է Գլադկովը
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ուկրաինական զորքերն անցած օրվա ընթացքում 119 անօդաչուներով հարձակվել են Բելգորոդի մարզի 12 մունիցիպալիտետների վրա, մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարվածի տակ է հայտնվել 35 բնակավայր։ Արձակվել է 10 արկ, 57 ԱԹՍ խոցվել և ճնշվել է։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 12 առանձնատներում, երկու սոցիալական օբյեկտներում, ենթակառուցվածքների օբյեկտում և 15 տրանսպորտային միջոցներում:
«Գրայվորոնսկի շրջանում Գրայվորոն քաղաքի, Գոլովչինո, Գորա-Պոդոլ, Դոբրոե, Դունայկա, Զամոստյե, Կոզինկա, Մոշչոնոե, Նովոստրոևկա-Պերվայա և Պորոզ գյուղերի վրա 2 հրետակոծության ընթացքում արձակվել է 10 զինամթերք և իրականացվել են 32 անօդաչու թռչող սարքերի հարվածներ, որոնցից 8-ը խոցվել են։ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածից տղամարդ է մահացել»,- գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ Վալույսկի, Իվնյանսկի, Կորոչանսկի, Կրասնոգվարդեյսկի, Ռովենսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 16 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի շրջանում իրականացվել են 11 ԱԹՍ-ների հարձակումներ, որոնցից 8-ը ճնշվել և խոցվել են, վիրավորվել է մեկ տղամարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Վոլոկոնովսկի, Կրասնոյարուժսկի և Նովոոսկոլսկի շրջանները ենթարկվել են 34 ԱԹՍ-ների հարձակման, որոնցից 14-ը խոցվել և ճնշվել են։
«Շեբեկինոյի շրջանում իրականացվել են 26 ԱԹՍ-ների հարձակումներ, որոնցից 16-ը ճնշվել և խոցվել են։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի պայթյունի հետևանքով սեփական տան բակում ամուսնական զույգ է տուժել։ Վոզնեսենովկա գյուղում ծառայողական պարտականություններ կատարելիս տուժել է «Օրլան»-ի երկու մարտիկ»,- հայտարարել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։