00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանից, ԱՄԷ-ից ու Պարսից ծոցի երկրներից մեծ ծավալի կապիտալ է գալիս Հայաստան. Թավադյան

© Sputnik / Zara MikaԱղասի Թավադյան
Աղասի Թավադյան - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2026
Բաժանորդագրվել
«Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ տնտեսական վիճակագրության թվերի տակ թաքնված իրողությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. 2026թ–ի առաջին երկու ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է արտաքին գործոններով , և հետագայում կարող է ոչ միայն նվազել, այլև փոխվել անկման. Sputnik Արմենիային ասել է «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Նրա խոսքով`կանխատեսված 5.2 տոկոսանոց աճի փոխարեն գրանցված 7.6 տոկոսանոց աճը պայմանավորված է Իրանում անցած տարեվերջին գրանցված ֆինանսական ճգնաժամով ու իրանական արժույթի կտրուկ անկմամբ։ Դրա հետևանքով Իրանից մեծ ծավալի կապիտալ է դուրս եկել, որի մի մասը հասել է ՀՀ։ Ընդ որում, Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին գործընթացը, ըստ Թավադյանի, ոչ միայն շարունակվում է, այլև ընդլայնում է աշխարհագրությունը։
«Նկատվում է նաև ԱՄԷ–ի և Պարսից ծոցի երկրների աղքատացում, և այդ երկրներից ևս կապիտալը դուրս է գալիս և գալիս է նաև Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն՝ այս պահին 3 ուղղությունից մեծ քանակի արտարժույթ է գալիս Հայաստան՝ Իրանից, ԱՄԷ–ից ու Պարսից ծոցի երկրներից, շարունակվում է նաև ռուսական կապիտալի ներհոսքը` 2022-23-ի համեմատ ավելի ցածր տեմպերով»,– ասում է Թավադյանը` հավելելով, որ կապիտալի ներհոսքը բերում է բանկային համակարգի և հարակից ճյուղերի հարստացման, մինչդեռ տնտեսության իրական ճյուղերում աճն այնքան էլ մեծ չէ։
Բացի այդ, մեր երկիր մտնող մեծ քանակությամբ փողը, տնտեսագետի դիտարկմամբ, ինչպես 2022թ–ի ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ, կարող է հանգեցնել դրամի արժևորման և դոլարի արժեզրկման, որի բացասական հետևանքների դեմ Կենտրոնական բանկն այժմ պայքարում է։ Այլ հարց է, թե որքանով այդ պայքարի համար կբավարարեն ԿԲ–ի ռեզերվները։
«Ճիշտ է, առաջիկա մի քանի ամիսներին մենք կունենանք դրամի ամրացում, բայց Կենտրոնական բանկի ռեզերվները կարող են սպառվել , և արդեն տարեվերջին կարող են կրկնվել 2008 կամ 2014 թվականի սցենարները, երբ դրամը հանկարծակի մի քանի ժամվա կամ մի քանի օրվա ընթացքում արժեզրկվում է` քաոս ստեղծելով շուկայում, և որի արդյունքում տնտեսական աճը բացասական է լինում»,– նշում է Աղասի Թավադյանը։
Բացասական կանխատեսման ռիսկը մեծ է հատկապես համաշխարհային գլոբալ ճգնաժամի հավանականւթյան համատեքստում։
Իրանական ռիալի արժեզրկումը և բողոքի ակցիաները կազդե՞ն ՀՀ–ի վրա. տնտեսագետի գնահատականը
«Այս պահին համաշխարհային տնտեսության մեջ անորոշության աստիճանը զգալի մեծ է։ Մեր ձեռնարկատերերն էլ անորոշության մեջ են։ Օրինակ` այն մարդիկ, ովքեր Իրանի հետ առևտրաշրջանառություն ունեն, այս պահին գրեթե սնանկացման եզրին են։ Այսինքն՝ ունենք ֆինանսական միջոցների վերադասավորում, ինչը միկրոձեռնարկատիրության մակարդակում շատերին վնասում է, մակրոմակարդակում ոմանք միանգամից հարստանում են։ Ադյունքում սա, ընդհանրացված, երևում է որպես տնտեսական աճ»,– պարզաբանում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ճյուղերում գրանցված աճին, Թավադյանը դա ևս պայմանավորում է արտաքին գործոններով և դիտարկում կապիտալի ներհոսքի արդյունքում իրականացված որոշակի նպատակային ծախսերի և ներդրումների համատեսքտում։ Բայց իրական տնտեսական աճի ցուցանիշ չի համարում։
«Այդ փողերը` դոլարները, որ եկել են տնտեսություն, հիմնականում մտել են արդյունաբերություն և շինարարություն, որի արդյունքում 2025 թվականի վերջին 2 տոկոսային կետով աճ են ապահովել, իսկ 2026-ի սկզբին՝ ևս 0.4 տոկոսային կետով։ Բայց սա պայմանավորված չէ իրական տնտեսության աճով։ Օրինակ`արդյունաբերությունը 2025 թ․-ի սկզբում երկնիշ անկում էր արձանագրել` պայմանավորված հիմնականում ոսկու վերաարտահանման կանգով։ Իսկ ոլորտի ներկա աճը այդ մեծ անկմանը հետևած որոշակի վերականգնման արդյունք է` պայմանավորված արդեն նոր արտաքին իրողություններով»,– նշում է մասնագետը։
Հիշեցնենք` Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2026թ–ի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը` 2025 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 7․4 տոկոսով։ Ըստ այդմ՝ արդյունաբերությունն աճել է 17․2 տոկոսով, շինարարությունը՝ 20․5, արտաքին առևտուրը՝ 9․3, ծառայությունները՝ 7․2, իսկ առևտուրը՝ 3․3 տոկոսով։
Լրահոս
0