https://arm.sputniknews.ru/20260329/inchu-er-pashinjany-ekeghecum-qaghaqakan-gvortsuneutjun-irakanacnum-pastaban-100377630.html
Ինչո՞ւ էր Փաշինյանը եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնում. փաստաբան
Ինչո՞ւ էր Փաշինյանը եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնում. փաստաբան
Sputnik Արմենիա
Ձերբակալված երիտասարդներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։ 29.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-29T18:37+0400
2026-03-29T18:37+0400
2026-03-29T19:12+0400
ձերբակալություն
եկեղեցի
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930491_0:4:1600:904_1920x0_80_0_0_e1027b8a39e706f28f81ca9c014630a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անհեթեթություն է համարում, որ այսօր Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում երեք քաղաքացիների ձերբակալել են պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։Փաստաբանը պատարագին այլ նպատակով մասնակցելը որակեց սրբապղծություն և հավելեց, որ այս հոդվածով ձերբակալված երիտասարդներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ՆԳՆ–ից հայտնել են, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930491_62:0:1485:1067_1920x0_80_0_0_39866894d847cdecd9d90a86eef99667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, եկեղեցի, ռուբեն մելիքյան
ձերբակալություն, եկեղեցի, ռուբեն մելիքյան
Ինչո՞ւ էր Փաշինյանը եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնում. փաստաբան
18:37 29.03.2026 (Թարմացված է: 19:12 29.03.2026) Ձերբակալված երիտասարդներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անհեթեթություն է համարում, որ այսօր Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում երեք քաղաքացիների ձերբակալել են պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Այս մասին նա հայտարարել է
ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
«Սա նշանակում է, որ ինչ-որ մի խումբ եկել է պատարագի քաղաքական գործունեության նպատակով։ Այս հոդվածը նաև դրա մասին է խոսում։ Այսինքն` ոստիկանությունը ու բնականաբար նրանց հրահանգ տվողները, չեն դիտել սա որպես ծիսական գործունեություն։ Նրանք չեն մտել եկեղեցի, որպես քրիստոնյա, նրանք չեն ունեցել նպատակ մասնակցել պատարագի։ Ուզում եմ հասկանալ հիմա`ի՞նչ գործ ունեն նրանք եկեղեցում քաղաքական գործունեություն անելիս»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը պատարագին այլ նպատակով մասնակցելը որակեց սրբապղծություն և հավելեց, որ այս հոդվածով ձերբակալված երիտասարդներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։
ՆԳՆ–ից հայտնել են, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։