Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Բելառուսին
20:00 29.03.2026 (Թարմացված է: 20:29 29.03.2026)
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը համարյա լրիվ նորացված կազմով ընկերական խաղում մրցեց Բելառուսի հավաքականի հետ։ Մեկնարկային կազմից արդեն պարզ էր, որ առաջին թիմում իրական սերնդափոխություն է ձևավորվում։ Թե ի՞նչ սպասել այս կազմով թիմից՝ դժվար էր գուշակել խաղից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի, Sputnik- Խաչիկ Չախոյան․ Հայաստանի հավաքականը ընկերական խաղում, սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին։
Արդեն խաղից առաջ պարզ էր, որ մեր հավաքականին այս խաղում հեշտ չի լինելու։ Էդուարդ Սպերցյանի և Նարեկ Գրիգորյանի բացակայության պայմաններում իհարկե մեր թիմում նորեկների թիվը ստիպված շատանալու էր։ Մեկնարկային կազմում իրենց նորամուտը նշեցին Խուլիո Բուենոն և Նարեկ Հովհաննիսյանը, իսկ մեր թիմի հայտացուցակում ևս երեք նորեկներ կային։
Ի տարբերություն Բելառուսի հավաքականի, որը մի քանի օր առաջ ընկերական խաղ էր անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ ու հաղթել, մեր հավաքականը այս տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր անցկացնում ու նման կազմով, որը ինչ-որ տեղ փորձարարական էր։ Ու հանդիպման 8–րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ՝ մոտ տարածությունից գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։ Բաց թողած գոլից հետո մեր թիմը վտանգավոր հաջորդ պահը ունեցավ խաղի 30–րդ րոպեին, բայց Վահան Բիչախչյանի հարվածը հետ մղեց բելառուսների դարպասապահը։
Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ու դարպասապահ Պավել Պավլյուչենկոն երկու անգամ փրկեց իր թիմին Վահան Բիչախչյանի հարվածներից հետո։ Մերոնք պարտվում էին, առջևում երկրորդ խաղակեսն էր, որի մեկնարկից առաջ թիմերի կազմերում մի քանի փոփոխություններ տեղի ունեցան։

1/19
© Sputnik
Երկրպագուները խաղից առաջ

2/19
© Sputnik
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը

3/19
© Sputnik
Կամո Հովհաննիսյանն ու Մաքս Էբոնգը

4/19
© Sputnik
Դրվագ հանդիպումից

5/19
© Sputnik
Վահան Բիչախչյան

6/19
© Sputnik
Գեորգի Հարությունյանն ու Վալերի Գրոմիկոն

7/19
© Sputnik
Բելառուսի ֆուտբոլիստները տոնում են առաջին գոլը

8/19
© Sputnik
Մրցավարը

9/19
© Sputnik
Վահան Բիչախչյան

10/19
© Sputnik
Հրանտ-Լեոն Ռանոսը

11/19
© Sputnik
Նաիր Տիկնիզյան

12/19
© Sputnik
Հենրի Ավագյան

13/19
© Sputnik
Կամո Հովհաննիսյանի ու Արտյոմ Շումանսկու պայքարը գնդակի համար

14/19
© Sputnik
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը

15/19
© Sputnik
Գեորգի Հարությունյանն ու Վալերի Գրոմիկոն

16/19
© Sputnik
Մաքս Էբոնգը

17/19
© Sputnik
Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն

18/19
© Sputnik
Պայքար գնդակի համար՝ Տիգրան Ավանեսյանի ու Եվգենի Յաբլոնսկիի միջև

19/19
© Sputnik
Ժունիոր Բուենոն ու Վալերի Գրոմիկոն
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, շատ վտանգավոր հարվածներ կատարեցին Ֆինն Գերագուսյանը, Գոռ Մանվելյանը, Արթուր Սերոբյանը։ Բայց հյուրերի դարպասը մնում էր անառիկ, իսկ հյուրերը, կարելի է ասել առանց վտանգավոր պահերի, կարողացան երկրորդ գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը։ Շատ ցավալի էր պարտվել մի խաղում, որի ընթացքում մեր թիմը արդյունքի հասնելու բազմաթիվ հնարավորություններ ուներ։ Ինտրիգը խաղում վերադարձավ, երբ հիմնական ժամանակից 5 րոպե առաջ 11 մետրանոցի իրավունք ստացանք։ Վահան Բիչախչյանը վերջապես այս խաղում կարողացավ խոցել Պավլյուչենկոյին։ Բայց ավելին անել մեր թիմին չհաջողվեց։
Ընկերական հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը անցկացնելու է հունիսին։ Այդ ամսի 6-ին մերոնք կընդունեն Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականներին։