https://arm.sputniknews.ru/20260329/ajs-pahin-chi-qnnarkvum-mirzvojany-hhiih-razmavarakan-gvortsynkerutjan-masin-100375140.html
Այս պահին չի քննարկվում. Միրզոյանը` ՀՀ–ԻԻՀ ռազմավարական գործընկերության մասին
Այս պահին չի քննարկվում. Միրզոյանը` ՀՀ–ԻԻՀ ռազմավարական գործընկերության մասին
Sputnik Արմենիա
Նախարարը նաև վստահեցրեց, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։ 29.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-29T16:22+0400
2026-03-29T16:22+0400
2026-03-29T16:23+0400
արարատ միրզոյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140180_0:78:1500:922_1920x0_80_0_0_78332cc18a3402a4e80e241b69d7482c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումները դեռևս դադարեցված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմը և՛ հրապարակավ, և՛ իրանական կողմի հետ հանդիպումների ժամանակ մշտապես հայտնել է երկրի դիրքորոշումը` այն է` օր առաջ տեսնել Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների դադարեցումը։«Բոլոր գործընկերներին ասում ենք, որ եթե Հայաստանը որևէ կերպ կարող է նպաստել, դա րոպե առաջ իրականություն դարձնել, ապա մենք պատրաստ ենք»,– հավելեց նա։Նախարարը նաև վստահեցրեց, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։Փետրվարին, դեռևս ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից առաջ, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար, 2026 թվականին վարչապետ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140180_84:0:1417:1000_1920x0_80_0_0_580d8f805e69924ff262f704066e3025.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Այս պահին չի քննարկվում. Միրզոյանը` ՀՀ–ԻԻՀ ռազմավարական գործընկերության մասին
16:22 29.03.2026 (Թարմացված է: 16:23 29.03.2026) Նախարարը նաև վստահեցրեց, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումները դեռևս դադարեցված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հասկանալիորեն այս պահին չի քննարկվում։ Այց էր նախատեսվում, որի շրջանակներում փաստաթուղթ պետք է ստորագրվեր։ Այս պահին դրա մասին գոնե չենք խոսում»,– ասաց նախարարը։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմը և՛ հրապարակավ, և՛ իրանական կողմի հետ հանդիպումների ժամանակ մշտապես հայտնել է երկրի դիրքորոշումը` այն է` օր առաջ տեսնել Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների դադարեցումը։
«Բոլոր գործընկերներին ասում ենք, որ եթե Հայաստանը որևէ կերպ կարող է նպաստել, դա րոպե առաջ իրականություն դարձնել, ապա մենք պատրաստ ենք»,– հավելեց նա։
Նախարարը նաև վստահեցրեց, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։
Փետրվարին, դեռևս ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից առաջ, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար, 2026 թվականին վարչապետ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ: