https://arm.sputniknews.ru/20260328/mer-drnery-bacum-enq-bvolvor-nvor-uzheri-arjev-narek-karapetjany-dashinq-steghtselu-masin-100347083.html
«Մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև». Նարեկ Կարապետյանը` դաշինք ստեղծելու մասին
«Մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև». Նարեկ Կարապետյանը` դաշինք ստեղծելու մասին
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի խոսքով` դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T14:55+0400
2026-03-28T14:55+0400
2026-03-28T15:01+0400
հայաստան
նարեկ կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90975038_0:0:1600:901_1920x0_80_0_0_73dac69083158ebf53cbd71606b49f6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է դաշինքի ստեղծման մասին և միանալու կոչ է անում քաղաքական ուժերին։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում։Կարապետյանի խոսքով` «Ուժեղ Հայաստանն» իր դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, ստեղծել ուժեղ Հայաստան։«Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի 10–20 տարի անց հետ նայենք ու իմանանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել` պառակտմանը վերջ տալով։ Ի գործ»,– ընդգծում է նա։Հիշեցնենք` այս տարվա հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Փետրվարի 11–ին կուսակցության նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը։ Հաջորդ օրը հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։Թույլ մի՛ տվեք, որ ձեզ կրկին սպառնան պատերազմով․ Սամվել Կարապետյանի ուղերձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90975038_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3d20ce91f95cdf684b00b1f94c7d43f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
«Մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև». Նարեկ Կարապետյանը` դաշինք ստեղծելու մասին
14:55 28.03.2026 (Թարմացված է: 15:01 28.03.2026) «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի խոսքով` դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է դաշինքի ստեղծման մասին և միանալու կոչ է անում քաղաքական ուժերին։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել
«Ֆեյսբուքի» իր էջում։
«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնա անցյալում»,– ասում է նա։
Կարապետյանի խոսքով` «Ուժեղ Հայաստանն» իր դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, ստեղծել ուժեղ Հայաստան։
«Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի 10–20 տարի անց հետ նայենք ու իմանանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել` պառակտմանը վերջ տալով։ Ի գործ»,– ընդգծում է նա։
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Փետրվարի 11–ին կուսակցության նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը։ Հաջորդ օրը
հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։