https://arm.sputniknews.ru/20260328/kanaz-mshakujti-tan-hrdehi-gvortsvov-kaskatsjalneric-2y-qvoleji-usanvogh-en-1-y-dprvocakan-100346962.html
«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2–ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական
«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2–ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական
Sputnik Արմենիա
Անչափահասները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել շենք։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T14:47+0400
2026-03-28T14:47+0400
2026-03-28T14:47+0400
հայաստան
«կանազ» մշակույթի տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100281368_0:117:2501:1523_1920x0_80_0_0_32348a2a01955b4b4e87722d8ea0e826.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի աշակերտ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ՆԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հրդեհի գործով 3 կասկածյալ կա, բոլորը անչափահասներ են։Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։«Կանազ» մշակույթի տունը հրդեհից հետո․ ինչ է լինելու կառույցի ճակատագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100281368_0:0:2501:1875_1920x0_80_0_0_90ae27902d8acdb31159072762c641ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «կանազ» մշակույթի տուն
հայաստան, «կանազ» մշակույթի տուն
«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2–ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական
Անչափահասները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել շենք։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի աշակերտ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
ՆԳՆ–ն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ հրդեհի գործով 3 կասկածյալ կա, բոլորը անչափահասներ են։
«Կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ Նրանք ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս` կիթառ նվագելու։ Երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է, ու շենքը բռնկվել է»,– գրում է shamshyan.com–ը։
Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում
հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի
բնակիչները տարհանվել էին։
Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։