https://arm.sputniknews.ru/20260328/kalasy-ukrainaji-temajvov-vetshi-e-brnvel-rubivoji-het-zlm-100339409.html
Կալասը Ուկրաինայի թեմայով վեճի է բռնվել Ռուբիոյի հետ. ԶԼՄ
Կալասը Ուկրաինայի թեմայով վեճի է բռնվել Ռուբիոյի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի է ունեցել G7–ի նախարարների հանդիպման ժամանակ։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T10:30+0400
2026-03-28T10:30+0400
2026-03-28T10:31+0400
կայա կալաս
մարկո ռուբիո
ուկրաինա
ռուսաստան
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9c512234833823589ac4603eb5b6cee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը «Մեծ յոթնյակի» նախարարների հանդիպման ժամանակ վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ուկրաինական կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դերի պատճառով։ Այս մասին գրում է «Axios»-ը՝ հղում անելով G7-ի նախարարական հանդիպմանը ներկա գտնված անձանց։Ի պատասխան Ռուբիոն բարձրացրել է ձայնը և սպառնացել, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից։«Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ավելի լավ կստացվի, խնդրեմ։ Մենք դուրս կգանք»,- ըստ «Axios»-ի` ասել է նա։Նշվում է, որ եվրոպացի նախարարները շտապել են միջամտել՝ հավաստիացնելով, որ սատարում են Սպիտակ տան միջնորդական ջանքերին։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացել է Իրանի վրա։ Մոսկվան սպասում է նոր փուլի, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ որոշված չեն։Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում փետրվարի 17-18-ին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:2732:2048_1920x0_80_0_0_7255456cc7b8d8da9e8805a0d9ee272f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կայա կալաս, մարկո ռուբիո, ուկրաինա, ռուսաստան, վեճ
կայա կալաս, մարկո ռուբիո, ուկրաինա, ռուսաստան, վեճ
Կալասը Ուկրաինայի թեմայով վեճի է բռնվել Ռուբիոյի հետ. ԶԼՄ
10:30 28.03.2026 (Թարմացված է: 10:31 28.03.2026) Միջադեպը տեղի է ունեցել G7–ի նախարարների հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը «Մեծ յոթնյակի» նախարարների հանդիպման ժամանակ վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ուկրաինական կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դերի պատճառով։ Այս մասին գրում է
«Axios»-ը՝ հղում անելով G7-ի նախարարական հանդիպմանը ներկա գտնված անձանց։
«Կալասը քննադատել է ԱՄՆ-ին, որ նրանք չեն ուժեղացնում ճնշումը Մոսկվայի նկատմամբ»,-նշված է հոդվածում։
Ի պատասխան Ռուբիոն բարձրացրել է ձայնը և սպառնացել, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից։
«Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ավելի լավ կստացվի, խնդրեմ։ Մենք դուրս կգանք»,- ըստ «Axios»-ի` ասել է նա։
Նշվում է, որ եվրոպացի նախարարները շտապել են միջամտել՝ հավաստիացնելով, որ սատարում են Սպիտակ տան միջնորդական ջանքերին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացել է Իրանի վրա։ Մոսկվան սպասում է նոր փուլի, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ որոշված չեն։
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում փետրվարի 17-18-ին։