https://arm.sputniknews.ru/20260328/inchu-majr-atvori-nakhadzernutjuny-chi-iragvortsvum-ter-esajin-tumvo-kentrvoni-masin-100341927.html
Ինչո՞ւ Մայր աթոռի նախաձեռնությունը չի իրագործվում. տեր Եսային` «Թումո» կենտրոնի մասին
Ինչո՞ւ Մայր աթոռի նախաձեռնությունը չի իրագործվում. տեր Եսային` «Թումո» կենտրոնի մասին
Sputnik Արմենիա
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը վստահեցնում է` նախագծի իրագործման համար բարերարի ու ֆինանսական միջոցների առումով որևէ խոչընդոտ չի եղել, միակ խնդիրը... 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T11:50+0400
2026-03-28T11:50+0400
2026-03-28T11:50+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
տեր եսայի քահանա արթենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097609_0:0:1269:713_1920x0_80_0_0_8f0b65785ef1fc4e1f327a5a4a74ad5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մայր աթոռի համապատասխան կառույցներն այս պահին աշխատում են Վաղարշապատի համայնքապետարանի հետ, որպեսզի հասկանան` ինչ ճակատագիր է ունենալու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Մայր աթոռն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչական և իրավական խոչընդոտների պատճառով Էջմիածնում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն չի բացվում։Տեր Եսայիի խոսքով` Էջմիածնում Մայր աթոռի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծվել է մի նախագիծ, ըստ որի` 4 500 քմ տարածքի վրա պետք է «Թումո» կենտրոն կառուցվի շուրջ 2000 երեխայի համար։Նա պատմեց, որ նախագիծը վաղուց պատրաստ է (հեղինակներն են ճարտարապետներ Արա Վարդանյանը, Գեորգի Պոչոյանը, Ժիրայր Իաշջյանը, Հայկ Սողոմոնյանը), սակայն այս տարվա մարտի 25–ին Ազգային ժողովի ընդունած «Հողային օրենսգրքի» փոփոխությունները (եկեղեցուն այլևս սեփականության իրավունքով տարածք չի տրամադրվի) հավելյալ խնդիրներ են առաջացրել։Նա դժվարացավ ասել` արդյոք հնարավոր է կառուցապատումն իրականացնել միայն եկեղեցուն պատկանող տարածքում։«Թե որքանով է հնարավոր շինարարությունն իրականացնել միայն եկեղեցապատկան հողահատվածում, միգուցե արդեն դրա լուծումները մասնագետները փնտրեն, եթե հնարավոր լինի»,– նշեց տեր Եսային։Նրա վստահեցմամբ` այս նախագծի իրագործման համար բարերարի ու ֆինանսական միջոցների առումով որևէ խոչընդոտ չի եղել, միակ խնդիրը համայնքապատկան այդ փոքր հողատարածքի հարցն է։«Մայր աթոռի համապատասխան կառույցները Վաղարշապատի համայնքապետարանի հետ հիմա աշխատում են, կապի մեջ են, դիմումներ են ուղղվել, սպասում ենք պատասխանների, որպեսզի ավելի հստակ լինի վերջնական հարցի լուծումը։ Կենտրոնի ստեղծման հարցը մինչև այս օրենսդրական փոփոխությունների ընդունումը, փակված չէր, սակայն ԱԺ–ի ընդունումից հետո մեզ համար անհասկանալի է, թե ինչ է լինելու ապագան»,– եզրափակեց տեր Եսային։Նշենք, որ «Թումո» ցանցը ներկայացված է Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: Բացի խոշոր կենտրոններից, գործում են նաև «Թումո» փոքր լաբորատորիաներ ՀՀ մարզերում և գյուղական բնակավայրերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097609_131:0:1082:713_1920x0_80_0_0_9570be6b65cb8c3a144f0e27ba191676.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, տեր եսայի քահանա արթենյան
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, տեր եսայի քահանա արթենյան
Ինչո՞ւ Մայր աթոռի նախաձեռնությունը չի իրագործվում. տեր Եսային` «Թումո» կենտրոնի մասին
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը վստահեցնում է` նախագծի իրագործման համար բարերարի ու ֆինանսական միջոցների առումով որևէ խոչընդոտ չի եղել, միակ խնդիրը համայնքապատկան հողատարածքի հարցն է։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մայր աթոռի համապատասխան կառույցներն այս պահին աշխատում են Վաղարշապատի համայնքապետարանի հետ, որպեսզի հասկանան` ինչ ճակատագիր է ունենալու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Մայր աթոռն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ վարչական և իրավական խոչընդոտների պատճառով Էջմիածնում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն չի բացվում։
Տեր Եսայիի խոսքով` Էջմիածնում Մայր աթոռի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծվել է մի նախագիծ, ըստ որի` 4 500 քմ տարածքի վրա պետք է «Թումո» կենտրոն կառուցվի շուրջ 2000 երեխայի համար։
Նա պատմեց, որ նախագիծը վաղուց պատրաստ է (հեղինակներն են ճարտարապետներ Արա Վարդանյանը, Գեորգի Պոչոյանը, Ժիրայր Իաշջյանը, Հայկ Սողոմոնյանը), սակայն այս տարվա մարտի 25–ին Ազգային ժողովի ընդունած «Հողային օրենսգրքի»
փոփոխությունները (եկեղեցուն այլևս սեփականության իրավունքով տարածք չի տրամադրվի) հավելյալ խնդիրներ են առաջացրել։
«Դեռ 2022 թվականին մենք բախվեցինք մի խնդրի` 4 500 քմ տարածքից մոտ 350 քմ տարածքը համընկել է համայնքին պատկանող, փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Վաղարշապատի ավագանին խնդրի լուծման համար այդ հողատարածքը 2025 թ. հոկտեմբերի որոշմամբ նվիրատվությամբ փոխանցել էր Մայր աթոռին, սակայն արդեն իսկ պետական գրանցման փուլում ՀՀ կադաստրի պետական կոմիտեն գործընթացը կասեցրել է Վաղարշապատի համայնքապետի դիմումի հիմա վրա։ Օրենսդրական այս նոր փոփոխություններն էլ հավելյալ խնդիր են ստեղծել»,– նշեց տեր Եսային։
Նա դժվարացավ ասել` արդյոք հնարավոր է կառուցապատումն իրականացնել միայն եկեղեցուն պատկանող տարածքում։
«Թե որքանով է հնարավոր շինարարությունն իրականացնել միայն եկեղեցապատկան հողահատվածում, միգուցե արդեն դրա լուծումները մասնագետները փնտրեն, եթե հնարավոր լինի»,– նշեց տեր Եսային։
Նրա վստահեցմամբ` այս նախագծի իրագործման համար բարերարի ու ֆինանսական միջոցների առումով որևէ խոչընդոտ չի եղել, միակ խնդիրը համայնքապատկան այդ փոքր հողատարածքի հարցն է։
«Մայր աթոռի համապատասխան կառույցները Վաղարշապատի համայնքապետարանի հետ հիմա աշխատում են, կապի մեջ են, դիմումներ են ուղղվել, սպասում ենք պատասխանների, որպեսզի ավելի հստակ լինի վերջնական հարցի լուծումը։ Կենտրոնի ստեղծման հարցը մինչև այս օրենսդրական փոփոխությունների ընդունումը, փակված չէր, սակայն ԱԺ–ի ընդունումից հետո մեզ համար անհասկանալի է, թե ինչ է լինելու ապագան»,– եզրափակեց տեր Եսային։
Նշենք, որ «Թումո» ցանցը ներկայացված է Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: Բացի խոշոր կենտրոններից, գործում են նաև «Թումո» փոքր լաբորատորիաներ ՀՀ մարզերում և գյուղական բնակավայրերում: