00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը. Մելիքյան

© Sputnik / Aram NersesyanԵղիշե Մելիքյան
Եղիշե Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2026
Բաժանորդագրվել
Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ամեն ինչ արել է, որպեսզի հակագրոհ ցույց տա Բելառուսի հետ վաղվա ընկերական հանդիպմանը։ Երևանում նախախաղային ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Մենք պատրաստ ենք այդ խաղին փորձարկումներով։ Ամենօրյա աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ` անհատական հոգեբանական աշխատանք, թիմային հոգեբանական աշխատանք, մարզումների ժամանակ ուշադրություն ենք դարձրել տակտիկաների, ստանդարտ գործողությունների վրա»,– նշեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացած լուրջ վնասվածքի պատճառով վաղվա հանդիպումը բաց կթողնի՞։ Մելիքյանն ասաց, որ դեռ մեկ օր ժամանակ ունեն հասկանալու` նա կլինի խաղադաշտում, թե ոչ։
«Այդ մասին կիմանանք վաղը, քանի որ այդ ուղղությամբ դեռ աշխատանք է տարվում Սպերցյանին նախապատրաստելու համար»,– ավելացրեց գլխավոր մարզիչը։
Նա անդրադարձավ նաև առանցքային հարձակվողներ Լուկաս Մանուել Զելարայանին և Տիգրան Բարսեղյանին, որոնք այլևս հավաքականում չեն։ Մելիքյանի խոսքով` այս ֆուտբոլիստների օգուտը հավաքականում շատ մեծ էր, և շատ արագ նրանց փոխարինող գտնելը շատ դժվար էր այս կարճ ժամանակում։
«Վաղ թե ուշ կփակենք այդ հարցը, բայց հիմա շատ դժվար է»,– ասաց նա։
Մելիքյանն ավելացրեց, որ հավաքականում մեծ փոփոխություններ են եղել, նորեկները շատ են։
Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան․ ԶԼՄ
«Եթե ֆուտբոլիստներին հրավիրվել են հավաքական, ուրեմն նրանք արժանի են դրան»,– նշեց գլխավոր մարզիչը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն իր հերթին նշեց, որ Բելառուսի հետ վաղվա խաղին գնալու են` հաղթանակ պարգևելու մեր ազգին։
«Ես ուզում եմ իմ դիրքում լավագույնը լինել ու առավելագույն արդյունքը ցույց տալ»,– ընդգծեց նա։
Ըստ Տիկնիզյանի` Բելառուսի թիմն ամուր հավաքական է, վարկանիշի տեսանկյունից Հայաստանի հավաքականը հեռու չէ նրանից, ու այս թիմի հետ հայ ֆուտբոլիստները կարող են լավ խաղ ցույց տալ։
Հիշեցնենք` Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 18:00–ին։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը աներևակայելի արդյունքի է հասել «Կրասնոդարում»
Լրահոս
0