https://arm.sputniknews.ru/20260328/alen-simvonjani-het-vitshabanats-miqajel-margarjany-klini-varchakan-hskvoghutjan-tak--100349926.html
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26–ին Երևանի Դեմիրճյան փողոցում։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T16:33+0400
2026-03-28T16:33+0400
2026-03-28T16:46+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ակտիվիստ
հայհոյանք
միքայել մարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100350144_0:135:1025:711_1920x0_80_0_0_ef3fc752e020ba8a7b99d424d9c389eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Դատարանը ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Անդրադառնալով միջադեպին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ չի կարելի ուղղակի մոտենալ մարդուն, պաշտոնյային ու հայհոյել։«Ինչ որ արել եմ, այդ պահին ես իմ ճիշտ որոշումն եմ կայացրել։ Եթե չեմ սխալվում, իմ նկատմամբ էլ է վարույթ հարուցված, թող գնան, պարզեն»,– նշել է նա` ավելացնելով, որ իրեն դեռ ոչ մի իրավապահ մարմնից չեն հրավիրել։Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 26–ին խորհրդարանի մոտ վիճեց Միքայել Մարգարյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ է ներկայացվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100350144_0:39:1025:807_1920x0_80_0_0_03e361e79c992d598c7d249a61481f78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ակտիվիստ, հայհոյանք, միքայել մարգարյան
հայաստան, ալեն սիմոնյան, ակտիվիստ, հայհոյանք, միքայել մարգարյան
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ
16:33 28.03.2026 (Թարմացված է: 16:46 28.03.2026) Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26–ին Երևանի Դեմիրճյան փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Դատարանը ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,– նշեցին կոմիտեից։
Անդրադառնալով միջադեպին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ չի կարելի ուղղակի մոտենալ մարդուն, պաշտոնյային ու հայհոյել։
«Ինչ որ արել եմ, այդ պահին ես իմ ճիշտ որոշումն եմ կայացրել։ Եթե չեմ սխալվում, իմ նկատմամբ էլ է վարույթ հարուցված, թող գնան, պարզեն»,– նշել է նա` ավելացնելով, որ իրեն դեռ ոչ մի իրավապահ մարմնից չեն հրավիրել։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 26–ին խորհրդարանի մոտ վիճեց Միքայել Մարգարյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ է ներկայացվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):