00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2–ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական

© Sputnik«Կանազ» մշակույթի տունը
«Կանազ» մշակույթի տունը - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2026
Բաժանորդագրվել
Անչափահասները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել շենք։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի աշակերտ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հրդեհի գործով 3 կասկածյալ կա, բոլորը անչափահասներ են։
«Կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ Նրանք ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս` կիթառ նվագելու։ Երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է, ու շենքը բռնկվել է»,– գրում է shamshyan.com–ը։
Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։
Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
«Կանազ» մշակույթի տունը հրդեհից հետո․ ինչ է լինելու կառույցի ճակատագիրը
Լրահոս
0