https://arm.sputniknews.ru/20260327/ukrainakan-harvatsneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-1-mard-mahacel-e-2-y-viravvorvel-100323171.html
Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ մահացել է, 2–ը` վիրավորվել
Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ մահացել է, 2–ը` վիրավորվել
Sputnik Արմենիա
Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T17:24+0400
2026-03-27T17:24+0400
2026-03-27T17:31+0400
ուկրաինա
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
վիրավոր
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351039_0:82:1156:732_1920x0_80_0_0_150c47f0cf69ecaa0e9dcda406b0d881.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, ևս 2-ը` վնասվածքներ ստացել։ Վիրավորներից մեկը «Օրլան» ստորաբաժանման զինծառայող է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետի խոսքով` Շեբեկինոյի շրջանի Նեժեգոլ գյուղում ԱԹՍ–ի հարվածից վնասվածք է ստացել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը։ Որովայնի շրջանում բեկորային վերքեր ստացած տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց և բժշկական օգնություն ստացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351039_36:0:1121:814_1920x0_80_0_0_b8f0bba96f2e437cafb09bd2a58a1569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, զոհ
ուկրաինա, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, զոհ
Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ մահացել է, 2–ը` վիրավորվել
17:24 27.03.2026 (Թարմացված է: 17:31 27.03.2026) Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, ևս 2-ը` վնասվածքներ ստացել։ Վիրավորներից մեկը «Օրլան» ստորաբաժանման զինծառայող է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով մահացածը քաղաքացիական անձ է։ Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում ԱԹՍ–ն հարվածներ է հասցրել մեքենային։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով` Շեբեկինոյի շրջանի Նեժեգոլ գյուղում ԱԹՍ–ի հարվածից վնասվածք է ստացել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը։ Որովայնի շրջանում բեկորային վերքեր ստացած տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց և բժշկական օգնություն ստացել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։