https://arm.sputniknews.ru/20260327/rdn-iranin-chi-ognum-hetakhuzakan-tvjalneri-harcum-lavrvovy-herqel-e-meghadranqnery-100300645.html
ՌԴ–ն Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում. Լավրովը հերքել է մեղադրանքները
ՌԴ–ն Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում. Լավրովը հերքել է մեղադրանքները
Sputnik Արմենիա
Պարսից ծոցում ԱՄՆ–ի ռազմաբազաների կոորդինատները հայտնի են բոլորին։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T10:45+0400
2026-03-27T10:45+0400
2026-03-27T10:45+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_0:41:3063:1764_1920x0_80_0_0_696679c3dfcdd217868f082c3be5c4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանը Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում։ Այս հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նա նշել է, որ բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները, և զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Ռազմական գործին ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն օգտագործվել են հետախուզական տվյալներ, արբանյակներից տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։«Այն, որ այդ բազաները այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Իզուր չէ, որ ամերիկացիները իրենց զորքի մեծ մասը տարհանել են այդ բազաներից։ Դա ևս ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Ագրեսիա սկսելով՝ նրանք դավաճանեցին իրենց արաբ դաշնակիցներին», – ասել է Լավրովը։Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ հարձակվելը հարցեր է առաջացնում ամերիկացի բանակցողների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ նման ագրեսիա էր սանձազերծվել նաև անցյալ տարի՝ բանակցությունների թեժ պահին։Ռուսաստանն իր հերթին բազմիցս ազդանշաններ է ուղարկել ԱՄՆ-ին Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու համար երկխոսություն սկսելու նպատակահարմարության մասին։ Մոսկվան հանդես է գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից տուժած Իրանի և Պարսից ծոցի երկրների շահերի ապահովման օգտին։Լավրովի կարծիքով` Իրանի իշխանությունների ներկայացուցիչների սառնասիրտ սպանությունների մասին հպարտ հայտարարությունները այլ կերպ, քան ցինիզմի դրսեւորում դժվար է անվանել:։ Նա նշել է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հայտարարում է միջազգային իրավունքն անտեսելու և սեփական բարոյական սկզբունքներով ու բնազդներով առաջնորդվելու պատրաստակամության մասին, չի կարող հավանության արժանանալ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_227:0:2958:2048_1920x0_80_0_0_7291db4513d0f22cf94f4b2013bc1951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, սերգեյ լավրով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, սերգեյ լավրով
ՌԴ–ն Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում. Լավրովը հերքել է մեղադրանքները
Պարսից ծոցում ԱՄՆ–ի ռազմաբազաների կոորդինատները հայտնի են բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանը Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում։ Այս հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ունենք։ Իրանին որոշ տեսակների ռազմական արտադրանք ենք մատակարարել ենք, սակայն մենք չենք ընդունում այն մեղադրանքներին, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալների հարցում», – ասել է ՌԴ նախարարը «France TV»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները, և զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Ռազմական գործին ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն օգտագործվել են հետախուզական տվյալներ, արբանյակներից տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։
«Այն, որ այդ բազաները այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Իզուր չէ, որ ամերիկացիները իրենց զորքի մեծ մասը տարհանել են այդ բազաներից։ Դա ևս ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Ագրեսիա սկսելով՝ նրանք դավաճանեցին իրենց արաբ դաշնակիցներին», – ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ հարձակվելը հարցեր է առաջացնում ամերիկացի բանակցողների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ նման ագրեսիա էր սանձազերծվել նաև անցյալ տարի՝ բանակցությունների թեժ պահին։
Ռուսաստանն իր հերթին բազմիցս ազդանշաններ է ուղարկել ԱՄՆ-ին Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու համար երկխոսություն սկսելու նպատակահարմարության մասին։ Մոսկվան հանդես է գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից տուժած Իրանի և Պարսից ծոցի երկրների շահերի ապահովման օգտին։
Լավրովի կարծիքով` Իրանի իշխանությունների ներկայացուցիչների սառնասիրտ սպանությունների մասին հպարտ հայտարարությունները այլ կերպ, քան ցինիզմի դրսեւորում դժվար է անվանել:։ Նա նշել է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հայտարարում է միջազգային իրավունքն անտեսելու և սեփական բարոյական սկզբունքներով ու բնազդներով առաջնորդվելու պատրաստակամության մասին, չի կարող հավանության արժանանալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: