https://arm.sputniknews.ru/20260327/npatakin-chen-hasel-paterazmy-karvogh-e-hetadzgvel-tarinervov-israjelci-pvordzaget-100335174.html
Նպատակին չեն հասել, պատերազմը կարող է հետաձգվել տարիներով. իսրայելցի փորձագետ
Նպատակին չեն հասել, պատերազմը կարող է հետաձգվել տարիներով. իսրայելցի փորձագետ
Sputnik Արմենիա
Իսրայելում ավելի ու ավելի քիչ մարդիկ են կարծում, որ պատերազմը պետք է շարունակել մինչև հաղթական ավարտ։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T23:17+0400
2026-03-27T23:17+0400
2026-03-27T23:17+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100328783_0:0:1280:721_1920x0_80_0_0_3eae99d1c5897396870e9df64383fc91.jpg
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշել որքան հնարավոր է շատ երկրների՝ ընդլայնելով մարտական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հարավային Կովկաս և Կասպից ծով։ Այս մասին ասել է իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Իսրայելում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել․ երբեմն հնարավոր չէ հասկանալ՝ հրթիռներն ու անօդաչուները որ կողմից են թռչում՝ Իրանի՞ց, Լիբանանի՞ց, թե՞ շենքերի վրա ընկնում են իսրայելական ՀՕՊ ուժերի արկերի ու հրթիռների բեկորները։ Հասկանալի է, որ նման իրավիճակն իսրայելցիներին մշտական վախի մեջ է պահում։Ճիշտ է, Իսրայելում դեռ կան մարդիկ, ովքեր կոչ են անում Իրանի դեմ պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ, բայց նրանց թիվն օրեցօր նվազում է։ Եվ ընդհակառակը՝ գնալով շատանում են նրանք, ովքեր հասկանում են, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, մասնավորապես՝ Իրանում իշխանափոխության։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Режим Ирана не свергнут, и военную операцию придется повторить через несколько лет
Sputnik Արմենիա
Режим Ирана не свергнут, и военную операцию придется повторить через несколько лет
2026-03-27T23:17+0400
true
PT1M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100328783_126:0:1135:757_1920x0_80_0_0_4dfb339b77ce6903d266affb1ecf7e15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
Նպատակին չեն հասել, պատերազմը կարող է հետաձգվել տարիներով. իսրայելցի փորձագետ
Իսրայելում ավելի ու ավելի քիչ մարդիկ են կարծում, որ պատերազմը պետք է շարունակել մինչև հաղթական ավարտ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշել որքան հնարավոր է շատ երկրների՝ ընդլայնելով մարտական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հարավային Կովկաս և Կասպից ծով։ Այս մասին ասել է իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը՝
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իսրայելում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել․ երբեմն հնարավոր չէ հասկանալ՝ հրթիռներն ու անօդաչուները որ կողմից են թռչում՝ Իրանի՞ց, Լիբանանի՞ց, թե՞ շենքերի վրա ընկնում են իսրայելական ՀՕՊ ուժերի արկերի ու հրթիռների բեկորները։ Հասկանալի է, որ նման իրավիճակն իսրայելցիներին մշտական վախի մեջ է պահում։
Ճիշտ է, Իսրայելում դեռ կան մարդիկ, ովքեր կոչ են անում Իրանի դեմ պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ, բայց նրանց թիվն օրեցօր նվազում է։ Եվ ընդհակառակը՝ գնալով շատանում են նրանք, ովքեր հասկանում են, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, մասնավորապես՝ Իրանում իշխանափոխության։
«Օրերս դա հաստատեց նաև հենց ինքը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում։ Նա արդեն այնքան վստահ չէր ելույթ ունենում, որքան առաջ, և ընդունում էր, որ վարչակարգը տապալել չի հաջողվի։ Հնարավոր է՝ ստիպված լինեն դիմել ցամաքային ռազմական գործողության՝ ամերիկյան բանակի ուժերով։ Իսրայելը զորքերի իջեցմանը չի մասնակցի։ Դե, իսկ մյուս տարբերակն այն է, որ ստիպված կլինեն պատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողությունը մի քանի տարի անց կրկնելուն»,-ասում է Ցիպիսը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: