00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը պետք է զիջումների գնա հակամարտությունը դադարեցնելու համար. Ռուբիո

© AP Photo / Terry RennaՄարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2026
Բաժանորդագրվել
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին տրվող անվտանգության երաշխիքները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևի իշխանությունները որոշակի որոշումներ չեն կայացրել և բանակցություններում անհրաժեշտ զիջումների չեն գնացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Որոշումն, ի վերջո, Ուկրաինայինն է։ Եթե նրանք (ուկրաինացիները- խմբ.) չցանկանան հստակ որոշումներ կայացնել և որոշակի զիջումների գնալ, ապա պատերազմը կշարունակվի»,-լրագրողներին ասել է Ռուբիոն։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնում նույնպիսի մոտեցում ունեն նաև Ռուսաստանի նկատմամբ, որը, նրա կարծիքով, նույնպես պետք է ինչ-ինչ զիջումների գնա հակամարտության կարգավորման համար։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են տեսնել ուկրաինական հակամարտության ավարտը։
«Մենք ուզում ենք տեսնել այս պատերազմի ավարտը»,-ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին տրվող անվտանգության երաշխիքները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել։
«Անվտանգության երաշխիքներն ուժի մեջ կմտնեն միայն (ուկրաինական հակամարտության- խմբ.) ավարտից հետո»,-ասել է Ռուբիոն լրագրողներին։
Պետքարտուղարը հավելել է, որ Վլադիմիր Զելենսկուն հստակ փոխանցել են այս միտքը։
«Նրան շատ հստակ բացատրել են, և նա պետք է հասկանար, որ անվտանգության երաշխիքները կտրամադրվեն միայն (ուկրաինական հակամարտության- խմբ.) ավարտից հետո»,-շեշտել է Ռուբիոն։
Հակառակ դեպքում, դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն ուղղակիորեն կներքաշվեր հակամարտության մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, և ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ հարցերի վրա։ Ավելի ուշ նա նշել էր, որ Ռուսաստանը սպասում է բանակցությունների նոր փուլի, սակայն վայրն ու ժամկետը հասկանալի պատճառներով դեռևս որոշված չեն։
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։
Լրահոս
0