https://arm.sputniknews.ru/20260327/iranum-arajin-hajn-e-zvohvel-amerikaisrajelakan-harvatsneric-100326164.html
Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից
Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից
Sputnik Արմենիա
Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T18:50+0400
2026-03-27T18:50+0400
2026-03-27T19:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայ
զոհ
պատերազմ
իսրայել
ամն
սպահան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0f/99874559_0:538:1500:1382_1920x0_80_0_0_0cc37ff91762392e3fc07488ad15b73b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։Այս պահին դժվար է ասել հայ համայնքի` Նոր Ջուղայի մշակութային ժառանգությունը տուժել է, թե ոչ։«Սպահան քաղաքում է գտնվում Ամենափրկիչ վանքը և մյուս հայկական եկեղեցիները, անգամ դպրոցի հին շենքերը, հին տները, առաջնորդարանի շենքը, գրադարանը, Մատենադարանը համարվում են պատմամշակութային ժառանգություն։ Եթե դրանցից որևէ մեկը վնասված լիներ, հաստատապես իրանական մամուլը անմիջապես կարձագանքեր։ Կարելի է ենթադրել, որ դրանք վնաս չեն կրել»,–ասաց նա։Շահնազարյանը հավելեց, որ զոհվածը Իրանի քաղաքացի է, սակայն նրա տարիքի, մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
սպահան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0f/99874559_0:343:1500:1468_1920x0_80_0_0_873400f9d663230e1504f78a61f5518f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայ, զոհ, պատերազմ, իսրայել, ամն, սպահան
իրանի իսլամական հանրապետություն, հայ, զոհ, պատերազմ, իսրայել, ամն, սպահան
Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից
18:50 27.03.2026 (Թարմացված է: 19:09 27.03.2026) Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Մարտի 26-ին Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը»,–ասաց Շահնազարյանը։
Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։
Այս պահին դժվար է ասել հայ համայնքի` Նոր Ջուղայի մշակութային ժառանգությունը տուժել է, թե ոչ։
«Սպահան քաղաքում է գտնվում Ամենափրկիչ վանքը և մյուս հայկական եկեղեցիները, անգամ դպրոցի հին շենքերը, հին տները, առաջնորդարանի շենքը, գրադարանը, Մատենադարանը համարվում են պատմամշակութային ժառանգություն։ Եթե դրանցից որևէ մեկը վնասված լիներ, հաստատապես իրանական մամուլը անմիջապես կարձագանքեր։ Կարելի է ենթադրել, որ դրանք վնաս չեն կրել»,–ասաց նա։
Շահնազարյանը հավելեց, որ զոհվածը Իրանի քաղաքացի է, սակայն նրա տարիքի, մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: