https://arm.sputniknews.ru/20260327/irani-dem-gvortsvoghutjunnery-iravunqi-anpataskhanatu-khakhtum-en-kubaji-pvokhvarchapet-100303894.html
Իրանի դեմ գործողությունները իրավունքի անպատասխանատու խախտում են. Կուբայի փոխվարչապետ
Իրանի դեմ գործողությունները իրավունքի անպատասխանատու խախտում են. Կուբայի փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Կուբայի փոխվարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն նմանատիպ ուժի քաղաքականություն է իրականացնում նաև Կուբայի դեմ` դրան ավելացնելով «ահաբեկչական սպառնալիքների» մասին ստի և... 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T11:43+0400
2026-03-27T11:43+0400
2026-03-27T11:44+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301850_0:160:3072:1888_1920x0_80_0_0_814a07793d7c5d00717c06732a72b30b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկած գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ և անպատասխանատու խախտում են։ Այս մասին հայտարարել է Կուբայի փոխվարչապետ և արտաքին առևտրի նախարար Օսկար Պերես-Օլիվա Ֆրագան Շիմքենդում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։Պերես-Օլիվա Ֆրագան հայտարարել է, որ ԱՄՆ–ն ճնշման և ուժի քաղաքականություն է վարում նաև Կուբայի նկատմամբ։ Նա մատնանշել է տնտեսական շրջափակման խստացումը, այդ թվում՝ Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինչը հանգեցրել է նավթամթերքի մատակարարման սահմանափակումների և, որպես հետևանք, լուրջ մարդասիրական հետևանքների։Նա նշել է` Կուբայի դեմ ռազմական միջամտության սպառնալիքների ֆոնին տեղեկատվական արշավ է տարվում, որի շրջանակում երկիրը մեղադրվում է միջազգային ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Այս հայտարարություններն օգտագործվում են ճնշումը արդարացնելու համար, այդ թվում պնդումներ են արվում, որ երկրի տնտեսական մոդելը կայացած չէ։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Կուբայի ներկայիս տնտեսական դժվարությունները մեծապես պայմանավորված են երկարատև շրջափակմամբ։Այս պայմաններում Կուբան հույսը դնում է բարեկամ պետությունների աջակցության վրա, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդների, որոնց հետ տնտեսական համագործակցություն է զարգացնում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301850_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6c5017646f1411d453c362fa4ece0ab3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի դեմ գործողությունները իրավունքի անպատասխանատու խախտում են. Կուբայի փոխվարչապետ
11:43 27.03.2026 (Թարմացված է: 11:44 27.03.2026) Կուբայի փոխվարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն նմանատիպ ուժի քաղաքականություն է իրականացնում նաև Կուբայի դեմ` դրան ավելացնելով «ահաբեկչական սպառնալիքների» մասին ստի և ապատեղեկատվության արշավը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկած գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ և անպատասխանատու խախտում են։ Այս մասին հայտարարել է Կուբայի փոխվարչապետ և արտաքին առևտրի նախարար Օսկար Պերես-Օլիվա Ֆրագան Շիմքենդում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմական գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային և համաշխարհային կայունության համար՝ անկանխատեսելի հետևանքներով։
Պերես-Օլիվա Ֆրագան հայտարարել է, որ ԱՄՆ–ն ճնշման և ուժի քաղաքականություն է վարում նաև Կուբայի նկատմամբ։ Նա մատնանշել է տնտեսական շրջափակման խստացումը, այդ թվում՝ Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինչը հանգեցրել է նավթամթերքի մատակարարման սահմանափակումների և, որպես հետևանք, լուրջ մարդասիրական հետևանքների։
Նա նշել է` Կուբայի դեմ ռազմական միջամտության սպառնալիքների ֆոնին տեղեկատվական արշավ է տարվում, որի շրջանակում երկիրը մեղադրվում է միջազգային ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Այս հայտարարություններն օգտագործվում են ճնշումը արդարացնելու համար, այդ թվում պնդումներ են արվում, որ երկրի տնտեսական մոդելը կայացած չէ։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Կուբայի ներկայիս տնտեսական դժվարությունները մեծապես պայմանավորված են երկարատև շրջափակմամբ։
Այս պայմաններում Կուբան հույսը դնում է բարեկամ պետությունների աջակցության վրա, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդների, որոնց հետ տնտեսական համագործակցություն է զարգացնում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: