https://arm.sputniknews.ru/20260327/amnn-karvogh-e-3-mlrd-dvolar-tsakhsel-irani-harvatsneric-vnasvats-tekhnikan-pvokharinelu-hamar-100307543.html
ԱՄՆ–ն կարող է 3 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան փոխարինելու համար
ԱՄՆ–ն կարող է 3 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան փոխարինելու համար
Sputnik Արմենիա
Ընդհանուր վնասը կարող է աճել, քանի որ կորստի միմասը դեռևս գնահատված չէ։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T12:35+0400
2026-03-27T12:35+0400
2026-03-27T12:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100205958_0:124:2380:1463_1920x0_80_0_0_f8bf1fd8e785a86b3358f7704796ab9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն կարող է մինչև 2.9 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան վերականգնելու և փոխարինելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի նախկին աշխատակցուհուն։ԱՄՆ–ն զրկվել է նաև մեկ տասնյակից ավելի MQ-9 Reaper անօդաչուներից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 16 մլն դոլար արժեր։ Դրանց նոր տարբերակներն արդեն գնահատվում են 30 մլն դոլար մեկ միավորի համար։ Վնասվել են ռադիոլոկացիան և հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ վաղ նախազգուշացման թանկարժեք համակարգերը։Ինչպես նշում է թերթը, ընդհանուր վնասը կարող է աճել, քանի որ կորստի մի մասը, այդ թվում՝ USS Gerald R. Ford ավիակիրի վրա բռնկած հրդեհից հետո կրածը, դեռ չի գնահատվել: Պենտագոնն արդեն լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից՝ գործողությունների և զինանոցի համալրման համար:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100205958_133:0:2249:1587_1920x0_80_0_0_0685323b7c8d8eb76c5b7a8b54ab37d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, սպառազինություն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, սպառազինություն
ԱՄՆ–ն կարող է 3 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան փոխարինելու համար
Ընդհանուր վնասը կարող է աճել, քանի որ կորստի միմասը դեռևս գնահատված չէ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն կարող է մինչև 2.9 մլրդ դոլար ծախսել Իրանի հարվածներից վնասված տեխնիկան վերականգնելու և փոխարինելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի նախկին աշխատակցուհուն։
«Հիմնական ծախսերը կապված են ավիացիայի կորստի հետ։ Երեք F-15 կործանիչների փոխարինումը կարժենա մոտ 300 մլն դոլար, իսկ վնասված F-35-ի վերանորոգումը` 82.5 մլն դոլար։ Կորցրած KC-135 լիցքավորող ինքնաթիռը, որն այլևս չի արտադրվում, հավանաբար կփոխարինվի KC-46-երով, որոնց արժեքը մոտ 165 մլն դոլար է», – գրում է պարբերականը։
ԱՄՆ–ն զրկվել է նաև մեկ տասնյակից ավելի MQ-9 Reaper անօդաչուներից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 16 մլն դոլար արժեր։ Դրանց նոր տարբերակներն արդեն գնահատվում են 30 մլն դոլար մեկ միավորի համար։ Վնասվել են ռադիոլոկացիան և հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ վաղ նախազգուշացման թանկարժեք համակարգերը։
Ինչպես նշում է թերթը, ընդհանուր վնասը կարող է աճել, քանի որ կորստի մի մասը, այդ թվում՝ USS Gerald R. Ford ավիակիրի վրա բռնկած հրդեհից հետո կրածը, դեռ չի գնահատվել: Պենտագոնն արդեն լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից՝ գործողությունների և զինանոցի համալրման համար:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: