00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:01
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն մինչև ապրիլի 6-ը դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները

© Photo : Tasnim News AgencyԱմերիկա–իսրայելական հարվածների հետևանքները Թեհրանում
Ամերիկա–իսրայելական հարվածների հետևանքները Թեհրանում - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2026
Բաժանորդագրվել
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է միջազգային օրակարգի առանցքային թեմաներից մեկը մնալ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 6-ը դադարեցվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։
Նրա պնդմամբ` որոշումն ընդունվել է Թեհրանի խնդրանքով, իսկ բուն բանակցությունները, չնայած հրապարակային տարաձայնություններին, իբր հաջող են ընթանում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն զուգահեռ դիտարկում է տարածաշրջանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու հարցը։
«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ հնարավոր է` Պենտագոնը մինչև 10 հազար լրացուցիչ զինվորականներ ուղարկի, այդ թվում՝ հետևակ և զրահատեխնիկա։ Խոսքը ռազմական կարողությունները ընդլայնելու մասին է հետագա սրման դեպքում՝ չնայած բանակցությունների քննարկումներին։
Ավելի վաղ «The Economist»-ը նշել էր, որ Վաշինգտոնը մի քանի սցենար ունի՝ դիվանագիտությունից մինչև սրացում, բայց հակամարտության արագ ավարտը քիչ հավանական է համարվում։
Միևնույն ժամանակ լարվածության հիմնական կետ է շարունակում մնալ Հորմուզի նեղուցը։ Ավելի վաղ Վաշինգտոնը վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով բացել նեղուցն ամբողջությամբ՝ Իրանի էներգետիկ ոլորտին հարվածներ հասցնելու սպառնալիքի ներքո։ Ի պատասխան Թեհրանը սպառնացել էր հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օբյեկտների վրա։ Ավելի ուշ ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանը թույլ է տվել անցնել տասը լցանավերի՝ դա անվանելով «նվեր»։
Կողմերի միջև շփումների մասին լուրերը հակասական են։ ԱՄՆ-ն խոսում է արդյունավետ բանակցությունների մասին, մինչդեռ Թեհրանը հերքում է ուղիղ երկխոսությունը՝ հաստատելով միայն միջնորդների միջոցով ազդանշանների փոխանակումը։ Քննարկվում է նաև ՄԱԳԱՏԷ–ի մասնակցությամբ հանդիպման հնարավորությունը, սակայն Իրանը դեռ չի հաստատել դա։
Հակամարտության ռազմական բաղադրիչն արդեն իսկ զգալի կորուստների հանգեցնում։ «The Wall Street Journal»-ի գնահատականներով՝ ամերիկյան տեխնիկային հասցված վնասը առաջին շաբաթներին կարող է հասնել գրեթե 3 մլրդ դոլարի։ Խոսքն այդ թվում ինքնաթիռների, համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների մասին է, որոնց վերականգնումը ժամանակ և լրացուցիչ բյուջետային միջոցներ կպահանջի։
«Foreign Policy»-ն ավելի վաղ նշել էր, որ ոչնչացված ՀՕՊ համակարգերի և ռադարների փոխարինումը կարող է տարիներ տևել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0