https://arm.sputniknews.ru/20260326/turqakan-biznes--jeteri-ushagrav-chvertery-erevan-inch-e-hajtni-dranc-masin-100165353.html
Թուրքական բիզնես - ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին
Թուրքական բիզնես - ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում, թե ովքեր են եղել ինքնաթիռներում և թե արդյոք թռիչքները մասնավոր բնույթ են կրել։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T08:55+0400
2026-03-26T08:55+0400
2026-03-26T11:42+0400
չվերթ
հայաստան
թուրքիա
ինքնաթիռ
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/580/89/5808985_0:3:1001:566_1920x0_80_0_0_21142c7e13b4bca93329132c8949bf51.png
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաք են այցելել թուրքական երկու բիզնես-ջեթեր, որոնց կապում են թուրքական հատուկ ծառայությունների և պետական մարմինների հետ։Sputnik Արմենիան, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն փաստին, որ մարտի 8-ին թուրքական Sierra Aviation ընկերության Gulfstream G-IV(SP) բիզնես-ջեթը թռիչք է իրականացրել Երևան-Անկարա երթուղով։ Սոցցանցերի օգտատերերը, որոնք զբաղվում են չվերթերին հետևելով և OSINT-ով (հետախուզություն բաց աղբյուրների հիման վրա), այս ինքնաթիռը կապում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։Թռիչքների աշխարհագրությունը նույնպես վկայում է այն մասին, որ ինքնաթիռը հազիվ թե օգտագործված լինի սովորական կոմերցիոն նպատակներով։ Մասնավորապես, օդանավը պարբերաբար թռչում է Մերձավոր Արևելքի (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) և Աֆրիկայի (Լիբիա, Եգիպտոս, Սուդան) երկրներ։Ավելին, այն մի անգամ օգտագործվել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի թռիչքի համար։Հաշվի առնելով թռիչքների հետաքրքիր պատմությունը՝ մենք ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք թուրքական որևէ պատվիրակություն այցելել է Երևան։ Մեզ հայտնեցին, որ արտաքին քաղաքական գերատեսչության մասով հյուրեր չեն եղել։Sputnik Արմենիան հարցում է ուղարկել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը՝ հետաքրքրվելով. 1) Արդյոք դա եղել է Թուրքիայի ներկայացուցիչների այց հետախուզական գծով, 2) եթե ոչ, ապա արդյոք թռիչքը մասնավոր բնույթ է կրել։ՀՀ ԱՀԾ-ից մեր հարցերին հստակ չեն պատասխանել, փոխարենը մանրամասն անդրադարձել են իրենց գործունեության առանձնահատկություններին։Մասնավորապես նշել են, որ «ծառայության առջև դրված խնդիրներով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է օրենսդրի կողմից սահմանված գաղտնիության սկզբունքի խստագույն պահպանմամբ և օբյեկտիվորեն որդեգրել է ծառայության գործունեության մասին հանրային քննարկման հնարավորինս ցածր մակարդակ ապահովելու քաղաքականություն»:Նման մոտեցումը, ինչպես նշել են հատուկ ծառայությունում, կոչված է ապահովելու ոչ միայն ԱՀԾ-ի բնականոն աշխատանքը արտաքին հետախուզական գործունեության իրականացման շրջանակներում, այլ նաև թույլատրելիության սահմաններից դուրս տեղեկատվության հանրայնացման արդյունքում թույլ չտալու պետության և հասարակության համար անվտանգային հնարավոր ռիսկերի առաջացումը:«Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ և՛ 1-ին, և՛ 2-րդ հարցադրումներին ծառայության կողմից դրական կամ բացասական պատասխան ենթադրող տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չի համարվում»,-ասված է պատասխանի մեջ։Նշենք, որ ԱՀԾ-ին արդեն ուղարկել էինք հարցումը, երբ Երևանի երկնքում նկատվեց երկրորդ նմանատիպ չվերթը։Այս անգամ Dassault Falcon 7X ինքնաթիռը Երևանից մեկնել է Ստամբուլ։Այս օդանավը պատկանում է Zafer Air ընկերությանը, որը նույնպես կապվում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրականացվող «զգայուն» չվերթերի հետ։Հատկանշական է, որ առաջին ինքնաթիռը՝ Gulfstream G-IV(SP)-ը, նախկինում նույնպես եղել է Zafer Air-ի պարկում։Այսպիսով, եթե ենթադրենք, որ Հայաստան է ժամանել թուրքական պատվիրակություն, ապա տվյալները համադրելով կարելի է ենթադրել, որ առաջին չվերթով ժամանել է տեխնիկական խումբը, իսկ երկրորդով՝ անմիջական բանակցողների պատվիրակությունը։Այդուհանդերձ, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում չվերթի նպատակների և ուղևորների մասին միանշանակ պնդումներ անել հնարավոր չէ։Հիշեցնենք, որ մարտի 11-ից Turkish Airlines ավիաընկերությունը սկսել է չվերթեր իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/580/89/5808985_36:0:916:660_1920x0_80_0_0_589c7e2642f3b8ce514afdda0e07c3f7.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չվերթ, հայաստան, թուրքիա, ինքնաթիռ, դիվանագետ
չվերթ, հայաստան, թուրքիա, ինքնաթիռ, դիվանագետ
Թուրքական բիզնես - ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին
08:55 26.03.2026 (Թարմացված է: 11:42 26.03.2026) Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում, թե ովքեր են եղել ինքնաթիռներում և թե արդյոք թռիչքները մասնավոր բնույթ են կրել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաք են այցելել թուրքական երկու բիզնես-ջեթեր, որոնց կապում են թուրքական հատուկ ծառայությունների և պետական մարմինների հետ։
Sputnik Արմենիան, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն փաստին, որ մարտի 8-ին թուրքական Sierra Aviation ընկերության Gulfstream G-IV(SP) բիզնես-ջեթը թռիչք է իրականացրել Երևան-Անկարա երթուղով։ Սոցցանցերի օգտատերերը, որոնք զբաղվում են չվերթերին հետևելով և OSINT-ով (հետախուզություն բաց աղբյուրների հիման վրա), այս ինքնաթիռը կապում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։
Թռիչքների աշխարհագրությունը նույնպես վկայում է այն մասին, որ ինքնաթիռը հազիվ թե օգտագործված լինի սովորական կոմերցիոն նպատակներով։ Մասնավորապես, օդանավը պարբերաբար թռչում է Մերձավոր Արևելքի (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) և Աֆրիկայի (Լիբիա, Եգիպտոս, Սուդան) երկրներ։
Ավելին, այն մի անգամ օգտագործվել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի թռիչքի համար։
Հաշվի առնելով թռիչքների հետաքրքիր պատմությունը՝ մենք ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք թուրքական որևէ պատվիրակություն այցելել է Երևան։ Մեզ հայտնեցին, որ արտաքին քաղաքական գերատեսչության մասով հյուրեր չեն եղել։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը՝ հետաքրքրվելով. 1) Արդյոք դա եղել է Թուրքիայի ներկայացուցիչների այց հետախուզական գծով, 2) եթե ոչ, ապա արդյոք թռիչքը մասնավոր բնույթ է կրել։
ՀՀ ԱՀԾ-ից մեր հարցերին հստակ չեն պատասխանել, փոխարենը մանրամասն անդրադարձել են իրենց գործունեության առանձնահատկություններին։
Մասնավորապես նշել են, որ «ծառայության առջև դրված խնդիրներով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է օրենսդրի կողմից սահմանված գաղտնիության սկզբունքի խստագույն պահպանմամբ և օբյեկտիվորեն որդեգրել է ծառայության գործունեության մասին հանրային քննարկման հնարավորինս ցածր մակարդակ ապահովելու քաղաքականություն»:
Նման մոտեցումը, ինչպես նշել են հատուկ ծառայությունում, կոչված է ապահովելու ոչ միայն ԱՀԾ-ի բնականոն աշխատանքը արտաքին հետախուզական գործունեության իրականացման շրջանակներում, այլ նաև թույլատրելիության սահմաններից դուրս տեղեկատվության հանրայնացման արդյունքում թույլ չտալու պետության և հասարակության համար անվտանգային հնարավոր ռիսկերի առաջացումը:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ և՛ 1-ին, և՛ 2-րդ հարցադրումներին ծառայության կողմից դրական կամ բացասական պատասխան ենթադրող տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չի համարվում»,-ասված է պատասխանի մեջ։
Նշենք, որ ԱՀԾ-ին արդեն ուղարկել էինք հարցումը, երբ Երևանի երկնքում նկատվեց երկրորդ նմանատիպ չվերթը։
Այս անգամ Dassault Falcon 7X ինքնաթիռը Երևանից մեկնել է Ստամբուլ։
Այս օդանավը պատկանում է Zafer Air ընկերությանը, որը նույնպես կապվում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրականացվող «զգայուն» չվերթերի հետ։
Հատկանշական է, որ առաջին ինքնաթիռը՝ Gulfstream G-IV(SP)-ը, նախկինում նույնպես եղել է Zafer Air-ի պարկում։
Այսպիսով, եթե ենթադրենք, որ Հայաստան է ժամանել թուրքական պատվիրակություն, ապա տվյալները համադրելով կարելի է ենթադրել, որ առաջին չվերթով ժամանել է տեխնիկական խումբը, իսկ երկրորդով՝ անմիջական բանակցողների պատվիրակությունը։
Այդուհանդերձ, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում չվերթի նպատակների և ուղևորների մասին միանշանակ պնդումներ անել հնարավոր չէ։