https://arm.sputniknews.ru/20260326/trampn-uzum-er-iranakan-navti-hasaneliutjun-stanal-cankacats-gvortsarqi-shrjanakum-wsj-100265268.html
Թրամփն ուզում էր իրանական նավթի հասանելիություն ստանալ ցանկացած գործարքի շրջանակում. WSJ
Թրամփն ուզում էր իրանական նավթի հասանելիություն ստանալ ցանկացած գործարքի շրջանակում. WSJ
Sputnik Արմենիա
Այժմ այս նախաձեռնության իրականացման կոնկրետ ծրագրեր չկան։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T13:52+0400
2026-03-26T13:52+0400
2026-03-26T13:52+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8222c223155720f2603825d865fe578a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում էր իրանական նավթի հասանելիություն ստանալու հնարավորությունը Թեհրանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի շրջանակում։ Այս մասին գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։Պարբերականի տվյալներով` ԱՄՆ առաջնորդը խորհրդականների հետ քննարկել է այն գաղափարը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է իրանական նավթային ռեսուրսների մի մասի հասանելիություն ստանալ, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն:Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է աղբյուրը, այժմ այդ նախաձեռնության իրականացման կոնկրետ ծրագրեր չկան։Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփը չի բացառում Իրանի հետ նավթային ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը` ԱՄՆ-ի և Վենեսուելայի փոխգործակցության մոդելով։Այս ֆոնին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ «արդյունավետ» շփումների մասին։ Թեհրանը, սակայն, հերքել է ուղիղ բանակցությունների փաստը՝ նշելով, որ երկխոսություն սկսելու ամերիկյան շահագրգռվածության մասին ազդակներ են ստացել միջնորդների միջոցով։Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։ Այս տեղեկությունն Իրանը պաշտոնապես չի հաստատել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_171:0:2902:2048_1920x0_80_0_0_19586126adc51d47b9af25e5ffcdc0b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, դոնալդ թրամփ
Թրամփն ուզում էր իրանական նավթի հասանելիություն ստանալ ցանկացած գործարքի շրջանակում. WSJ
Այժմ այս նախաձեռնության իրականացման կոնկրետ ծրագրեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում էր իրանական նավթի հասանելիություն ստանալու հնարավորությունը Թեհրանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի շրջանակում։ Այս մասին գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
Պարբերականի տվյալներով` ԱՄՆ առաջնորդը խորհրդականների հետ քննարկել է այն գաղափարը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է իրանական նավթային ռեսուրսների մի մասի հասանելիություն ստանալ, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն:
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է աղբյուրը, այժմ այդ նախաձեռնության իրականացման կոնկրետ ծրագրեր չկան։
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփը չի բացառում Իրանի հետ նավթային ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը` ԱՄՆ-ի և Վենեսուելայի փոխգործակցության մոդելով։
Այս ֆոնին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ «արդյունավետ» շփումների մասին։ Թեհրանը, սակայն, հերքել է ուղիղ բանակցությունների փաստը՝ նշելով, որ երկխոսություն սկսելու ամերիկյան շահագրգռվածության մասին ազդակներ են ստացել միջնորդների միջոցով։
Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։ Այս տեղեկությունն Իրանը պաշտոնապես չի հաստատել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: