00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
43 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:01
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց

© Sputnik / Aram NersesyanՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց
ՌԴ դեսպանը Երևանում Պուտինի անունից պարգևներ հանձնեց մի շարք անձանց - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Բաժանորդագրվել
Հասարակական գործիչներն ու ռուսագետ-մանկավարժները պարգևատրվեցին իրենց ներդրած ավանդի համար
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն պարգևատրվեց Պուշկինի մեդալով, որը նրան Երևանում ՌԴ դեսպանատանը ՌԴ պետական պարգևների և ՌԴ նախագահի շնորհակալագրերի հանձնման արարողության ժամանակ հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Посол РФ Сергей Копыркин на торжественной церемонии вручения гос.наград и благодарностей Президента РФ за вклад в развитие культурно-гуманитарных связей России и Армении (26 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Սերգեյ Կոպիրկին
«Պարգևատրվում են եղբայրական Հայաստանի ակադեմիական հասարակական շրջանակների կարկառուն և արժանավոր ներկայացուցիչներն այն նշանակալի ավանդի համար, որ ներդրել և ներդնում են մեր երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման, ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի առաջխաղացման, մեր մշակույթների փոխադարձ հարստացման և ընդհանուր պատմական հիշողության պահպանման գործում», - ասաց Կոպիրկինը:
Նա նշեց, որ Պուշկինի մեդալը շնորհվում է ռուսաց լեզվի և մշակույթի տարածման, մշակույթների մերձեցման և փոխհարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
© Sputnik / Aram NersesyanՆինա Տատկալո
Директор института филологии и межкультурной коммуникации РАУ Нина Таткало на торжественной церемонии вручения гос.наград и благодарностей Президента РФ за вклад в развитие культурно-гуманитарных связей России и Армении (26 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Նինա Տատկալո
Դեսպանը նշեց, որ Տակտալոն ռուսագիտության ոլորտում երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է ծրագրեր, նախագծեր, ակտիվորեն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ռուսաց լեզվի դասընթացներ, այդ թվում՝ տարբեր ոլորտների մասնագետների համար, մեծապես նպաստում է ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամական մշակութային կապերի ամրապնդմանը:
Երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ռուսաստանի նախագահի պատվոգրով պարգևատրվեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը:
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկինն ու Մհեր Ավետիսյանը
Посол РФ Сергей Копыркин вручает почетную грамоту президента России за заслуги в укреплении дружбы и сотрудничества между двумя странами генкоординатору Международного движения Бессмертный полк Мгеру Аветисяну на торжественной церемонии вручения гос.наград и благодарностей (26 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Սերգեյ Կոպիրկինն ու Մհեր Ավետիսյանը
Դեսպանն ընդգծեց, որ պատվոգրով արժևորվել է Ավետիսյանի ներդրումը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար ընդհանուր կարևոր և պատասխանատու խնդրի լուծման՝ Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության և ճշմարտության պահպանման գործում:
Դիվանագետը նշեց, որ «Անմահ գնդի» երթը Հայաստանում Մեծ հաղթանակի տարեդարձի տոնակատարության ամենանշանակալի միջոցառումներից մեկն է:
Կոպիրկինն ընդգծեց, որ 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում տարբեր տարիքի հազարավոր քաղաքացիներ միասնական շարքով ցուցադրել են իրենց հերոսական նախնիների դիմանկարները՝ երախտագիտություն և հարգանք ցուցաբերելով ընդհանուր հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրման համար պապերի և նախապապերի սխրանքի հիշատակին։
© Sputnik / Aram NersesyanՌուսաստանի և Հայաստանի մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՌԴ նախագահի կողմից շնորհված պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն
Торжественная церемония вручения гос.наград и благодарностей Президента РФ за вклад в развитие культурно-гуманитарных связей России и Армении (26 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Ռուսաստանի և Հայաստանի մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՌԴ նախագահի կողմից շնորհված պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն
«Առանձնահատուկ երախտագիտության է արժանի ձեր աջակցությունը Հայաստանում բնակվող վետերաններին», - նշեց դեսպանը:
Եվս 8 ռուսագետ-մանկավարժներ ՌԴ նախագահի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման և ընդհանուր առմամբ ռուս-հայկական մշակութային-մարդասիրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար.
1.
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը,
2.
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը,
3.
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը,
4.
Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լիաննա Մաթևոսյանը,
5.
Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը,
6.
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Գայանե Հովհաննիսյանը,
7.
Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Սարուխանյանը,
8.
Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլի Ծատուրյանը:
Լրահոս
0