https://arm.sputniknews.ru/20260326/peskvovy-nshel-e-ukrainaji-shurj-banakcutjunneri-himnakan-temaneric-meky-100268122.html
Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Sputnik Արմենիա
Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը դեռ համաձայնեցված չեն։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T14:43+0400
2026-03-26T14:43+0400
2026-03-26T14:43+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100220617_3:0:1500:842_1920x0_80_0_0_73859508fe4f87408244e7106b364c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Տարածքային հարցը Ուկրաինայի շուրջ բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որևէ առաջընթաց չի եղել։ «Մինչև օրս չկա», – ասել է Պեսկովը։Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և կապի մեջ է ամերիկացիների հետ։ Մոսկվան ակնկալում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, երբ թույլ տան հանգամանքները։Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում հաջողվել է որոշակի տարածություն հաղթահարել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև կեղծ է որակել մի շարք արևմտյան ԶԼՄ–ների այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան իբր հետաքրքրված չէ Ուկրաինայի շուրջ «գործարքով»:2026 թվականին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն եռակողմ բանակցությունների երեք փուլ անցկացրին Աբու Դաբիում և Ժնևում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-18-ին: Հաջորդ փուլը նախատեսված էր մարտին ԱՄԷ-ում, սակայն Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով չկայացավ:Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ–ի խաղաղության ծրագրի» մասին լուրը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100220617_200:0:1323:842_1920x0_80_0_0_962a95992ca6e9d80b54cde42f2d7970.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ
Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը դեռ համաձայնեցված չեն։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Տարածքային հարցը Ուկրաինայի շուրջ բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենասկզբից բոլորի համար պարզ էր, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ տարածքային հարցի նման հարցերը քննարկման հիմնական թեման են», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որևէ առաջընթաց չի եղել։ «Մինչև օրս չկա», – ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և կապի մեջ է ամերիկացիների հետ։ Մոսկվան ակնկալում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, երբ թույլ տան հանգամանքները։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում հաջողվել է որոշակի տարածություն հաղթահարել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև կեղծ է որակել մի շարք արևմտյան ԶԼՄ–ների այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան իբր հետաքրքրված չէ Ուկրաինայի շուրջ «գործարքով»:
2026 թվականին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն եռակողմ բանակցությունների երեք փուլ անցկացրին Աբու Դաբիում և Ժնևում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-18-ին: Հաջորդ փուլը նախատեսված էր մարտին ԱՄԷ-ում, սակայն Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով չկայացավ: