https://arm.sputniknews.ru/20260326/nakhkin-buzhqujry-pashtvonapes-dardzav-anglikan-ekeghecu-hvogevvor-arajnvord-100271141.html
Նախկին բուժքույրը պաշտոնապես դարձավ անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ
Նախկին բուժքույրը պաշտոնապես դարձավ անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ
Sputnik Արմենիա
Պատմության մեջ առաջին անգամ Քենթերբերիի արքեպիսկոպոսը կին է։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T15:39+0400
2026-03-26T15:39+0400
2026-03-26T15:50+0400
անգլիա
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100268768_0:320:3072:2048_1920x0_80_0_0_990f1277ae70058c75c4ceb8850a278b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Նախկին բուժքույր Սառա Մալալին պաշտոնապես ստանձնել է Քենթերբերիի արքեպիսկոպոսի պաշտոնը՝ դառնալով թեմի 1400-ամյա պատմության մեջ առաջին կին առաջնորդը: «Associated Press»–ը հայտնում է, որ գահակալության արարողությունը տեղի է ունեցել երեկ Քենթերբերիի տաճարում:Մալալին հոգևոր աստիճան է ստացել 40 տարեկանում։ Չնայած նրա նշանակումը հաստատվել էր հունվարին, հենց Քենթերբերիում անցկացված արարողությունն էր, որ խորհրդանշեց նրա՝ որպես Անգլիայի եկեղեցու ղեկավարի և ավելի քան 100 միլիոն հավատացյալների միավորող անգլիկան համայնքի հոգևոր առաջնորդի հանրային ծառայությունը:Բազմադարյա ավանդույթի համաձայն՝ Մալալին երեք անգամ թակել է տաճարի դռները՝ պահանջելով ներս թողնել իրեն։Արարողությունը տեղի է ունեցել Ավետման տոնին, ինչը, ըստ եկեղեցու ներկայացուցիչների, խորհրդանշական ժեստ է ի պատիվ պատմական նշանակման: Իր առաջին քարոզում Մալալին ընդգծել է, որ եկեղեցին ընթանում է Աստծո հետ՝ վստահ լինելով, որ Աստված ընթանում է եկեղեցու հետ։Արարողությանը ներկա է եղել ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և նրա կինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ինչպես նաև անգլիկան համայնքի կազմում գտնվող 42 եկեղեցիների ներկայացուցիչներ: Ներկա են եղել նաև Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունները:Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտոնաթող եղավ 2024 թվականին, երբ լուր տարածվեց, որ հոգևորականները բռնություն են կիրառել անչափահասների նկատմամբ։
անգլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100268768_0:0:2732:2048_1920x0_80_0_0_562db44af001394a07fe9c75764f9a19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անգլիա, եկեղեցի
Նախկին բուժքույրը պաշտոնապես դարձավ անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ
15:39 26.03.2026 (Թարմացված է: 15:50 26.03.2026) Պատմության մեջ առաջին անգամ Քենթերբերիի արքեպիսկոպոսը կին է։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Նախկին բուժքույր
Սառա Մալալին պաշտոնապես ստանձնել է Քենթերբերիի արքեպիսկոպոսի պաշտոնը՝ դառնալով թեմի 1400-ամյա պատմության մեջ առաջին կին առաջնորդը: «Associated Press»–ը հայտնում է, որ գահակալության արարողությունը տեղի է ունեցել երեկ Քենթերբերիի տաճարում:
Մալալին հոգևոր աստիճան է ստացել 40 տարեկանում։ Չնայած նրա նշանակումը հաստատվել էր հունվարին, հենց Քենթերբերիում անցկացված արարողությունն էր, որ խորհրդանշեց նրա՝ որպես Անգլիայի եկեղեցու ղեկավարի և ավելի քան 100 միլիոն հավատացյալների միավորող անգլիկան համայնքի հոգևոր առաջնորդի հանրային ծառայությունը:
Բազմադարյա ավանդույթի համաձայն՝ Մալալին երեք անգամ թակել է տաճարի դռները՝ պահանջելով ներս թողնել իրեն։
Արարողությունը տեղի է ունեցել Ավետման տոնին, ինչը, ըստ եկեղեցու ներկայացուցիչների, խորհրդանշական ժեստ է ի պատիվ պատմական նշանակման: Իր առաջին քարոզում Մալալին ընդգծել է, որ եկեղեցին ընթանում է Աստծո հետ՝ վստահ լինելով, որ Աստված ընթանում է եկեղեցու հետ։
Արարողությանը ներկա է եղել ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և նրա կինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ինչպես նաև անգլիկան համայնքի կազմում գտնվող 42 եկեղեցիների ներկայացուցիչներ: Ներկա են եղել նաև Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունները:
Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտոնաթող եղավ 2024 թվականին, երբ լուր տարածվեց, որ հոգևորականները բռնություն են կիրառել անչափահասների նկատմամբ։