https://arm.sputniknews.ru/20260326/merdzavvor-arevelqi-hakamartutjuny-vnas-e-hascnum-hamashkharhajin-lvogistikajin-putin-100278517.html
Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային. Պուտին
Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային. Պուտին
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքները կարելի է համեմատել կորոնավիրուսի հետ։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T17:24+0400
2026-03-26T17:24+0400
2026-03-26T17:25+0400
մերձավոր արևելք
ռուսաստան
վլադիմիր պուտին
լոգիստիկա
արդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_0:0:3072:1728_1920x0_80_0_0_aa4605332194acaa259fc7efbc5125c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտությունը զգալի վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային և արդյունաբերությանը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի լիագումար նիստում։Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքները կարելի է համեմատել կորոնավիրուսի հետ։«Ճիշտ է` արդեն գնահատականներ են հնչում, որ դրանք (Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները. խմբ.) կարելի է համեմատել կորոնավիրուսի համաճարակի հետ», - ասել է Պուտինը:ՌԴ նախագահը նշել է՝ համաշխարհային առևտրում և ներդրումներում ավելի ու ավելի հաճախ են ցնցումներ տեղի ունենում, դառնում են նոր իրականություն:«Վերջին տարիներին համաշխարհային հանրության առջև ծառացած իրադարձությունները ցույց են տալիս, որ առևտրային, ներդրումային ոլորտներում, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում ցնցումները տեղի են ունենում ավելի ու ավելի հաճախ։ Դառնում են նոր իրականություն», - ասել է Պուտինը։Ռուսաստանի նախագահը կոչ է արել խոհեմություն դրսևորել խոհեմությունը համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակում ։Նշենք, որ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարը կազմակերպվել է Մոսկվայում` «Ռոսիա» ազգային կենտրոնում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_157:0:2888:2048_1920x0_80_0_0_a413b629d57e02bdc1dc0dc0f47cc35e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, ռուսաստան, վլադիմիր պուտին, լոգիստիկա, արդյունաբերություն
մերձավոր արևելք, ռուսաստան, վլադիմիր պուտին, լոգիստիկա, արդյունաբերություն
Մերձավոր Արևելքի հակամարտությունը վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային. Պուտին
17:24 26.03.2026 (Թարմացված է: 17:25 26.03.2026) Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքները կարելի է համեմատել կորոնավիրուսի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտությունը զգալի վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային և արդյունաբերությանը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի լիագումար նիստում։
«Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունը գնալով ավելի նկատելի ազդեցություն է ունենում և զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկ, արտադրական և կոոպերացիոն շղթաներին», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքները կարելի է համեմատել կորոնավիրուսի հետ։
«Ճիշտ է` արդեն գնահատականներ են հնչում, որ դրանք (Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները. խմբ.) կարելի է համեմատել կորոնավիրուսի համաճարակի հետ», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է՝ համաշխարհային առևտրում և ներդրումներում ավելի ու ավելի հաճախ են ցնցումներ տեղի ունենում, դառնում են նոր իրականություն:
«Վերջին տարիներին համաշխարհային հանրության առջև ծառացած իրադարձությունները ցույց են տալիս, որ առևտրային, ներդրումային ոլորտներում, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում ցնցումները տեղի են ունենում ավելի ու ավելի հաճախ։ Դառնում են նոր իրականություն», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը կոչ է արել խոհեմություն դրսևորել խոհեմությունը համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակում ։
Նշենք, որ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարը կազմակերպվել է Մոսկվայում` «Ռոսիա» ազգային կենտրոնում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: