https://arm.sputniknews.ru/20260326/khndrecin-vordus-hanel-mankapartezic-inchu-en-hajastanum-vakhenum-epilepsiajic-100255469.html
«Խնդրեցին որդուս հանել մանկապարտեզից». ինչո՞ւ են Հայաստանում վախենում էպիլեպսիայից
«Խնդրեցին որդուս հանել մանկապարտեզից». ինչո՞ւ են Հայաստանում վախենում էպիլեպսիայից
Sputnik Արմենիա
Մարտի 26-ին ամբողջ աշխարհում նշվում է Էպիլեպսիայի դեմ պայքարի օրը։ Հայաստանում տիրող իրավիճակի մասին Sputnik Արմենիային պատմել է Ելենա Բաղդասարովան։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T16:28+0400
2026-03-26T16:28+0400
2026-03-26T16:28+0400
հայաստան
էպիլեպսիա
երեխա
մանկապարտեզ
ծնող
ախտանշան
ելենա բաղդասարովա
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235956_0:98:1500:942_1920x0_80_0_0_3bc7c3426d144cf27de81276bf73c29d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Էպիլեպսիան կարող է առաջանալ գենային մուտացիայի, իմունային համակարգի խաթարումների կամ նյութափոխանակության խնդիրների հետևանքով, սակայն դրա տեսակների մեծ մասը հնարավոր է վերահսկել դեղորայքի միջոցով, իսկ որոշ տեսակներ նույնիսկ բուժվող են։«Կյանքի ճանապարհ» հիմնադրամի հիմնադիր Ելենա Բաղդասարովայի կարծիքով՝ էպիլեպսիայի հետ կապված գլխավոր խնդիրը հասարակության մեջ առկա կարծրատիպերն են ու թեման տաբու դարձնելը։ Չնայած 70% դեպքերում հիվանդությունը ենթակա է բուժման կամ արդյունավետ վերահսկողության, շատերին թվում է, թե դա դատավճիռ է։Այսօր Հայաստանում էպիլեպսիա ախտորոշում ունի մինչև 18 տարեկան շուրջ 5000 երեխա։ Ծնողների ճնշող մեծամասնությունը փորձում է այդ փաստը թաքցնել ուսուցիչներից, դաստիարակներից ու մարզիչներից, ինչը սխալ է. եթե հանրային վայրում երեխայի մոտ նոպա սկսվի, մեծահասակը պետք է իմանա՝ ինչպես օգնի։«Ծնողների վերաբերմունքը փոխելու համար նախ պետք է փոխվի հասարակության մոտեցումն այս խնդրին։ Եթե «էպիլեպսիա» բառն այլևս չխրտնեցնի մարդկանց, ծնողներն աստիճանաբար դուրս կգան ստվերից, որում հիմա գտնվում են։ Մեր նպատակն է լայն զանգվածներին հասցնել, որ էպիլեպսիան բուժելի է, որ դա ամոթալի չէ, խայտառակություն չէ և հոգեկան խանգարում չէ»,- ասում է Ելենան։Կարևոր է իմանալ։ Լայնորեն տարածված սխալ կարծիք կա, թե ցնցումների ժամանակ պետք է կանգնեցնել նոպան, ուժով բացել հիվանդի բերանը, լեզուն դուրս քաշել կամ ատամների արանքը ինչ-որ բան դնել։ Իրականում նոպայի ժամանակ պետք է հիվանդին կողքի շրջել, հեռացնել վտանգավոր առարկաները, ֆիքսել ժամը և շտապօգնություն կանչել։ Ֆիզիկական ուժով հնարավոր չէ դադարեցնել ցնցումները։Պետք է նաև նշել, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում չէ։ Բուժառուների միայն մոտ 10%-ը կարող են մտավոր խնդիրներ ունենալ։«Էպիլեպսիա` ստվերից դուրս». ինչպե՞ս է Հայաստանում կառավարվում հիվանդությունը«Հիմա մենք դեղորայքի հետ կապված խնդիրների գրեթե չենք բախվում, քանի որ առողջապահության նախարարության հետ մեր համատեղ ծրագրերը թույլ տվեցին ներկրել, լիցենզավորել և պացիենտներին տրամադրել հակացնցումային դեղամիջոցներ։ Բայց ֆոնդահայթայթման խնդիր կա, մեր ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն հենց հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է էպիլեպսիան, ինչ է մանկական նյարդաբանությունը, այդ իսկ պատճառով օգնության ծրագրերին մասնակցելու ցանկություն չեն հայտնում»,-հավելում է Ելենան։Էպիլեպսիա ունեցող երեխան ոչնչով չի տարբերվում մյուսներիցՀայտնի բլոգեր Մարիաննա Քաբաբյանն այն եզակի ծնողներից է, որ որոշել է չթաքցնել որդու ախտորոշումը։ Լեոն մանկական աբսանս-էպիլեպսիա ունի։ Ի դեպ, էպիլեպսիայի այս տեսակը լիովին անցնում է, հենց որ երեխան հասնում է որոշակի տարիքի։ Այս դեպքում պացիենտը «դասական» նոպաներ չի ունենում։ Մարիաննայի խոսքով՝ երեխայի հայացքը պարզապես մի քանի վայրկյանով սառում էր, ուստի նրանք երկար ժամանակ չէին կասկածում խնդրի մասին և խիստ զարմացել էին՝ իմանալով, որ դա նույնպես էպիլեպսիայի նոպա։«Փառք Աստծո, հասարակության մեջ առանձնապես մեծ դժվարությունների չենք բախվել, բայց որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են։ Նման ախտորոշման մասին պետք է զգուշացնել բոլոր այն մեծահասակներին, որոնք առնչվում են երեխայի հետ։ Բնականաբար, ես հենց այդպես էլ վարվում էի։ Բայց հիշում եմ՝ երբ խնդրի մասին հայտնեցի դաստիարակչուհուն, նա խնդրեց ինձ երեխային հանել մանկապարտեզից՝ ասելով «թող «հատուկ» երեխաների մանկապարտեզ գնա»։ Նույնիսկ փորձեց ստել, թե իբր ամռանը հաստատությունը չի աշխատելու, որպեսզի ես երեխային այնտեղ չտանեմ»,-պատմում է Մարիաննան։Բացի այդ, խնդրի մասին բարձրաձայնելիս նա բախվել է նաև այն փաստին, որ ընկերներն ու հարազատները նույնպես չեն հասկացել իր քայլերը։Ամբողջ աշխարհում էպիլեպսիա ունի շուրջ 60 միլիոն մարդ։ Սա ոչ թե հոգեբուժական, այլ նյարդաբանական հիվանդություն է, որն արտահայտվում է կրկնվող ցնցումներով։ Շատերը սխալմամբ կարծում են, թե էպիլեպսիան բացառապես գենետիկ հիվանդություն է, մինչդեռ միայն մոտ 3% դեպքերում այն կարող է փոխանցվել ժառանգաբար։Ինչ-որ սարսափելի և անհասկանալի մի բան. էպիլեպսիայի մասին միֆերն ու իրականությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235956_167:0:1500:1000_1920x0_80_0_0_be4487a24af2035e8521708ff354363c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էպիլեպսիա, երեխա, մանկապարտեզ, ծնող, ախտանշան, ելենա բաղդասարովա, հիվանդություն
հայաստան, էպիլեպսիա, երեխա, մանկապարտեզ, ծնող, ախտանշան, ելենա բաղդասարովա, հիվանդություն
«Խնդրեցին որդուս հանել մանկապարտեզից». ինչո՞ւ են Հայաստանում վախենում էպիլեպսիայից
Մարտի 26-ին ամբողջ աշխարհում նշվում է Էպիլեպսիայի դեմ պայքարի օրը։ Հայաստանում տիրող իրավիճակի մասին Sputnik Արմենիային պատմել է Ելենա Բաղդասարովան։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Էպիլեպսիան կարող է առաջանալ գենային մուտացիայի, իմունային համակարգի խաթարումների կամ նյութափոխանակության խնդիրների հետևանքով, սակայն դրա տեսակների մեծ մասը հնարավոր է վերահսկել դեղորայքի միջոցով, իսկ որոշ տեսակներ նույնիսկ բուժվող են։
«Կյանքի ճանապարհ» հիմնադրամի հիմնադիր Ելենա Բաղդասարովայի կարծիքով՝ էպիլեպսիայի հետ կապված գլխավոր խնդիրը հասարակության մեջ առկա կարծրատիպերն են ու թեման տաբու դարձնելը։ Չնայած 70% դեպքերում հիվանդությունը ենթակա է բուժման կամ արդյունավետ վերահսկողության, շատերին թվում է, թե դա դատավճիռ է։
«Հասարակական կարծրատիպերն ու ստիգման խանգարում են էպիլեպսիա ունեցող երեխաներին լիարժեք մանկություն ունենալ։ Քանի որ դեպքերի մեծ մասում հիվանդությունը չի խանգարում երեխային սովորական կյանքով ապրել, խնդիրը հենց դրա շուրջ ստեղծված ստիգմատիզացիան է»,- նշում է նա։
Այսօր Հայաստանում էպիլեպսիա ախտորոշում ունի մինչև 18 տարեկան շուրջ 5000 երեխա։ Ծնողների ճնշող մեծամասնությունը փորձում է այդ փաստը թաքցնել ուսուցիչներից, դաստիարակներից ու մարզիչներից, ինչը սխալ է. եթե հանրային վայրում երեխայի մոտ նոպա սկսվի, մեծահասակը պետք է իմանա՝ ինչպես օգնի։
«Ծնողների վերաբերմունքը փոխելու համար նախ պետք է փոխվի հասարակության մոտեցումն այս խնդրին։ Եթե «էպիլեպսիա» բառն այլևս չխրտնեցնի մարդկանց, ծնողներն աստիճանաբար դուրս կգան ստվերից, որում հիմա գտնվում են։ Մեր նպատակն է լայն զանգվածներին հասցնել, որ էպիլեպսիան բուժելի է, որ դա ամոթալի չէ, խայտառակություն չէ և հոգեկան խանգարում չէ»,- ասում է Ելենան։
Կարևոր է իմանալ։ Լայնորեն տարածված սխալ կարծիք կա, թե ցնցումների ժամանակ պետք է կանգնեցնել նոպան, ուժով բացել հիվանդի բերանը, լեզուն դուրս քաշել կամ ատամների արանքը ինչ-որ բան դնել։ Իրականում նոպայի ժամանակ պետք է հիվանդին կողքի շրջել, հեռացնել վտանգավոր առարկաները, ֆիքսել ժամը և շտապօգնություն կանչել։ Ֆիզիկական ուժով հնարավոր չէ դադարեցնել ցնցումները։
Պետք է նաև նշել, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում չէ։ Բուժառուների միայն մոտ 10%-ը կարող են մտավոր խնդիրներ ունենալ։
«Հիմա մենք դեղորայքի հետ կապված խնդիրների գրեթե չենք բախվում, քանի որ առողջապահության նախարարության հետ մեր համատեղ ծրագրերը թույլ տվեցին ներկրել, լիցենզավորել և պացիենտներին տրամադրել հակացնցումային դեղամիջոցներ։ Բայց ֆոնդահայթայթման խնդիր կա, մեր ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն հենց հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է էպիլեպսիան, ինչ է մանկական նյարդաբանությունը, այդ իսկ պատճառով օգնության ծրագրերին մասնակցելու ցանկություն չեն հայտնում»,-հավելում է Ելենան։
Էպիլեպսիա ունեցող երեխան ոչնչով չի տարբերվում մյուսներից
Հայտնի բլոգեր Մարիաննա Քաբաբյանն այն եզակի ծնողներից է, որ որոշել է չթաքցնել որդու ախտորոշումը։ Լեոն մանկական աբսանս-էպիլեպսիա ունի։ Ի դեպ, էպիլեպսիայի այս տեսակը լիովին անցնում է, հենց որ երեխան հասնում է որոշակի տարիքի։ Այս դեպքում պացիենտը «դասական» նոպաներ չի ունենում։ Մարիաննայի խոսքով՝ երեխայի հայացքը պարզապես մի քանի վայրկյանով սառում էր, ուստի նրանք երկար ժամանակ չէին կասկածում խնդրի մասին և խիստ զարմացել էին՝ իմանալով, որ դա նույնպես էպիլեպսիայի նոպա։
«Փառք Աստծո, հասարակության մեջ առանձնապես մեծ դժվարությունների չենք բախվել, բայց որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են։ Նման ախտորոշման մասին պետք է զգուշացնել բոլոր այն մեծահասակներին, որոնք առնչվում են երեխայի հետ։ Բնականաբար, ես հենց այդպես էլ վարվում էի։ Բայց հիշում եմ՝ երբ խնդրի մասին հայտնեցի դաստիարակչուհուն, նա խնդրեց ինձ երեխային հանել մանկապարտեզից՝ ասելով «թող «հատուկ» երեխաների մանկապարտեզ գնա»։ Նույնիսկ փորձեց ստել, թե իբր ամռանը հաստատությունը չի աշխատելու, որպեսզի ես երեխային այնտեղ չտանեմ»,-պատմում է Մարիաննան։
Բացի այդ, խնդրի մասին բարձրաձայնելիս նա բախվել է նաև այն փաստին, որ ընկերներն ու հարազատները նույնպես չեն հասկացել իր քայլերը։
«Ես նամակներ էի ստանում, որոնցում խորհուրդ էին տալիս չանել դա, քանի որ իմ քայլերն իբր կարող են ազդել երեխայի հետագա ճակատագրի վրա։ Բայց չէ՞ որ երբ խնդրի մասին չեն խոսում, հասարակության մեջ կարծիք է ձևավորվում, թե այդ խնդիրը գոյություն չունի, սակայն դա այդպես չէ։ Հինգ հազարը մեր երկրի համար հսկայական թիվ է, և առանց հանրային աջակցության դժվար է ապրել նման ախտորոշման հետ։ Թեմայի տաբուացված լինելը միայն կնպաստի էպիլեպսիա ունեցող երեխաների մեկուսացմանը։ Իսկ ես իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ նման երեխան ոչ միայն ոչնչով չի տարբերվում մյուսներից, այլև նույնիսկ կարող է զարգացվածության մակարդակով գերազանցել հասակակիցներին»։
Ամբողջ աշխարհում էպիլեպսիա ունի շուրջ 60 միլիոն մարդ։ Սա ոչ թե հոգեբուժական, այլ նյարդաբանական հիվանդություն է, որն արտահայտվում է կրկնվող ցնցումներով։ Շատերը սխալմամբ կարծում են, թե էպիլեպսիան բացառապես գենետիկ հիվանդություն է, մինչդեռ միայն մոտ 3% դեպքերում այն կարող է փոխանցվել ժառանգաբար։