https://arm.sputniknews.ru/20260326/hzbvollahy-harvatsel-e-israjeli-pashtpanutjan-nakhararutjan-kentrvonakajanin-100250582.html
«Հզբոլլահը» հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին
«Հզբոլլահը» հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին
Sputnik Արմենիա
Շարժումը հարվածներ է հասցրել նաև Իսրայելի մայրաքաղաքի հյուսիսային թիրախներին։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T11:35+0400
2026-03-26T11:35+0400
2026-03-26T11:38+0400
իսրայել
թել ավիվ
հզբոլլահ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100248406_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fe95b27f7d447227266aea692e919e80.jpg
«Հզբոլլահ» շարժումը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին, որը գտնվում է Թել Ավիվի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է IRIB գործակալությունը։Նշվում է, որ քաղաքի հյուսիսում խոցվել են նաև իսրայելական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող օբյեկտները։Երկրի հյուսիսում գտնվող Մարգալիոտ քաղաքի ղեկավար Էյթան Դավիդին կառավարությանն ու զինվորականներին մեղադրել է տեղի բնակիչներին բախտի քմահաճույքին թողնելու մեջ։Իսրայելի հյուսիսում տիրող իրավիճակի մասին պատմելիս նա չի կարողացել զսպել հույզերը։«Կա՛մ ասեք, որ չեք կարողանում գլուխ հանել այս ամենից և թողեք մեզ, կա՛մ արեք այն, ինչ անհրաժեշտ է», – ասել է նա։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
թել ավիվ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100248406_231:0:1671:1080_1920x0_80_0_0_39d0fe2f7f52d48d6aaeda5574949bd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թել ավիվ, հզբոլլահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
իսրայել, թել ավիվ, հզբոլլահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Հզբոլլահը» հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին
11:35 26.03.2026 (Թարմացված է: 11:38 26.03.2026) Շարժումը հարվածներ է հասցրել նաև Իսրայելի մայրաքաղաքի հյուսիսային թիրախներին։
«Հզբոլլահ» շարժումը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին, որը գտնվում է Թել Ավիվի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է IRIB գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքի հյուսիսում խոցվել են նաև իսրայելական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող օբյեկտները։
Երկրի հյուսիսում գտնվող Մարգալիոտ քաղաքի ղեկավար Էյթան Դավիդին կառավարությանն ու զինվորականներին մեղադրել է տեղի բնակիչներին բախտի քմահաճույքին թողնելու մեջ։
Իսրայելի հյուսիսում տիրող իրավիճակի մասին պատմելիս նա չի կարողացել զսպել հույզերը։
«Կա՛մ ասեք, որ չեք կարողանում գլուխ հանել այս ամենից և թողեք մեզ, կա՛մ արեք այն, ինչ անհրաժեշտ է», – ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: