https://arm.sputniknews.ru/20260326/hamerashkhutjun-enq-hajtnum-iranin-hapk-khv-khvorhrdi-hajtararutjuny-100265404.html
«Համերաշխություն ենք հայտնում Իրանին». ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունը
«Համերաշխություն ենք հայտնում Իրանին». ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Խորհրդարանականները կոչ են արել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու... 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T13:53+0400
2026-03-26T13:53+0400
2026-03-26T13:53+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100247844_0:0:2112:1188_1920x0_80_0_0_41e06acae032fbe021ae6cc2f6132467.png
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը (ՀԱՊԿ ԽՎ) հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ–ի կայքից։Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանի տարածքին ռազմական հարվածների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Խորհրդարանականները նշել են, որ իրենք հանդես են գալիս առ այն, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։Նրանք անընդունելի են համարում ուժի կիրառումը և կոչ են անում առկա հակասությունները կարգավորել բացառապես երկխոսության վրա հիմնված խաղաղ ճանապարհով, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան։Հայտարարության մեջ խորհրդարանականները կոչ են անում ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100247844_264:0:1848:1188_1920x0_80_0_0_188a54e0d3b6363a3a82c96a6734c3a3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն
«Համերաշխություն ենք հայտնում Իրանին». ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունը
Խորհրդարանականները կոչ են արել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը (ՀԱՊԿ ԽՎ) հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ–ի կայքից։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանի տարածքին ռազմական հարվածների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Խորհրդարանականները նշել են, որ իրենք հանդես են գալիս առ այն, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։
Նրանք անընդունելի են համարում ուժի կիրառումը և կոչ են անում առկա հակասությունները կարգավորել բացառապես երկխոսության վրա հիմնված խաղաղ ճանապարհով, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան։
Հայտարարության մեջ խորհրդարանականները կոչ են անում ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։
«Ընդգծում ենք Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։ Հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Իրանի կառավարությանը և ժողովրդին։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: