00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
43 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
Բաժանորդագրվել
Կառավարությունից նշում են, որ վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն, որպեսզի վարչական կառավարման արդյունավետությունը բարձրանա, ֆինանսական ռեսուրսներն օպտիմալ օգտագործվեն, կառավարման գործընթացները պարզեցվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ ընդունված որոշման` «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ–ները կմիանան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին» և կստեղծվեն Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։
Բացի այդ, կմիավորվեն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ–ները և կստեղծվի Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։
Կմիավորվեն նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնն» ու «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնը» և կստեղծվի Մալաթիա–Սեբաստիայի մասնաճյուղ։
Միավորման և կվերակազմավորման գործընթացը կվերաբերվի նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ին` ստեղծելով Գյումրու մասնաճյուղ։
«Նշված յուրաքանչյուր դեպքում կազմակերպությունն իրականացնում է մեկ տեսակի գործառույթ, որը դժվարություններ է ստեղծում խնամքի կամ աջակցության այլ տեսակի ծառայության կարիք ունեցող անձանց կամ նրանց ընտանիքներին աջակցելու գործընթացում։ Միևնույն ժամանակ իրականացվում է միատեսակ ծառայությունների կարիք ունեցող անձանց կենտրոնացում մեկ հաստատությունում, որը դեմ է ներառականությանը, ինչպես նաև խոչնդոտում է մասնագետների հավասարաչափ պրոֆեսիոնալիղմի ձևավորմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման մեջ նշվում է նաև, որ միացվող կազմակերպությունների ընտրությունը պայմանավորված է գործունեության ուղղվածությամբ, մատուցվող ծառայությունների բովանդակությամբ և գործունեության իրականացման վայրով։
Լրահոս
0