https://arm.sputniknews.ru/20260326/aprili-skzbin-nakhatesvum-e-busher-aekic-tarhanel-ashkhatakicneri-evs-2-khumb-likhachvov-100271609.html
Ապրիլի սկզբին նախատեսվում է «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանել աշխատակիցների ևս 2 խումբ. Լիխաչով
Ապրիլի սկզբին նախատեսվում է «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանել աշխատակիցների ևս 2 խումբ. Լիխաչով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից 163 մարդ է տարհանվել։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T15:56+0400
2026-03-26T15:56+0400
2026-03-26T15:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
«բուշեր» աէկ
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_10287a03e59759d1439f00577bd89fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Ռոսատոմը» ապրիլի առաջին օրերին պատրաստվում է իրանական «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանել ռուսաստանցի աշխատակիցների ևս երկու խումբ: Այս մասին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։«Ապրիլի առաջին օրերին տարհանման ևս երկու ալիք է նախատեսվում», - լրագրողներին ասել է Լիխաչովը Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների համագումարի շրջանակում:Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից 163 մարդ է տարհանվել, բայց կայանում դեռ շուրջ 300 մարդ կա։ Նախատեսվում է ԱԷԿ-ի աշխատանքն ապահովելու և տեխնոլոգիական գործընթացների վերահսկումն ապահովելու համար այնտեղ թողնել մի քանի տասնյակ մասնագետների:Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_2cb9acfe42e6a3eac1a53c5d61b829d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, «ռոսատոմ»
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, «ռոսատոմ»
Ապրիլի սկզբին նախատեսվում է «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանել աշխատակիցների ևս 2 խումբ. Լիխաչով
Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից 163 մարդ է տարհանվել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Ռոսատոմը» ապրիլի առաջին օրերին պատրաստվում է իրանական «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանել ռուսաստանցի աշխատակիցների ևս երկու խումբ: Այս մասին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ապրիլի առաջին օրերին տարհանման ևս երկու ալիք է նախատեսվում», - լրագրողներին ասել է Լիխաչովը Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների համագումարի շրջանակում:
Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավարը
հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից 163 մարդ է տարհանվել, բայց կայանում դեռ շուրջ 300 մարդ կա։ Նախատեսվում է ԱԷԿ-ի աշխատանքն ապահովելու և տեխնոլոգիական գործընթացների վերահսկումն ապահովելու համար այնտեղ թողնել մի քանի տասնյակ մասնագետների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: