https://arm.sputniknews.ru/20260326/anhajt-kvorats-zintsarajvoghneri-yntaniqneri-svocialakan-ajakcutjuny-kerkaradzgvi-minchev-hunis-100268602.html
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիս
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիս
Sputnik Արմենիա
Այս աջակցությունը գործում է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10–ի որոշմամբ։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T14:55+0400
2026-03-26T14:55+0400
2026-03-26T14:55+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_1d8626682cc3c6d86c5a899c05766beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2026 թ. հունիս ամիս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Սոցիալական այս աջակցությունը գործում է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10–ի որոշմամբ և յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է ամսական 300.000 դրամի չափով աջակցություն։Կառավարությունից հիշեցնում են` այս աջակցությունը շարունակվում է ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_97640b8630485f52946d454c489eab54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ
հայ գերիներ, անհետ կորածներ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիս
Այս աջակցությունը գործում է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10–ի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2026 թ. հունիս ամիս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշմամբ շահառու հանդիսացող 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար կազմում է 18 մլն դրամ: Անհրաժեշտ այս միջոցները կներգրավվեն 2026 թ. պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Սոցիալական այս աջակցությունը գործում է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10–ի որոշմամբ և յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է ամսական 300.000 դրամի չափով աջակցություն։
Կառավարությունից հիշեցնում են` այս աջակցությունը շարունակվում է ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: