https://arm.sputniknews.ru/20260325/turqian-parsic-tsvoci-erkrnerin-kvoch-e-anum-chnerqashvel-irani-dem-paterazmi-mej-zlm-100233117.html
Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ. ԶԼՄ
Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` Թուրքիայի արտգործնախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T17:39+0400
2026-03-25T17:39+0400
2026-03-25T17:39+0400
թուրքիա
պարսից ծոց
մերձավոր արևելք
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/25/20/252073_0:0:1365:768_1920x0_80_0_0_7665f0a1afab13e15712950c7bd6be57.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չմասնակցել Իրանի դեմ հակամարտությանը։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Նշվում է, որ Անկարան դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի այդ պետությունները չմիանան Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իսրայելին։Հրապարակման համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները կորցնում են համբերությունը Իրանի կողմից նավահանգիստներին, օդանավակայաններին և էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու պատճառով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թուրքիա
պարսից ծոց
մերձավոր արևելք
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/25/20/252073_0:0:1365:1024_1920x0_80_0_0_ef25014c11be30e9776ee3765385ec97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, պարսից ծոց, մերձավոր արևելք, ամն, իսրայել
թուրքիա, պարսից ծոց, մերձավոր արևելք, ամն, իսրայել
Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ. ԶԼՄ
Ըստ լրատվամիջոցի` Թուրքիայի արտգործնախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չմասնակցել Իրանի դեմ հակամարտությանը։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Անկարան դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի այդ պետությունները չմիանան Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Հրապարակման համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները կորցնում են համբերությունը Իրանի կողմից նավահանգիստներին, օդանավակայաններին և էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու պատճառով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: