00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
43 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի

© Sputnik / Aram NersesyanԱլեքսեյ Օրդին
Ալեքսեյ Օրդին - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2026
Բաժանորդագրվել
Ռուսական ծրագրերն արդեն զբաղեցնում են հայկական շուկայի ավելի քան 10%-ը, այդ թվում՝ կիբեռանվտանգության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 2025 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, ռուսական ՏՏ լուծումների արտահանումը Հայաստան կազմել է մոտ 248,9 մլն դոլար: Այս մասին «Ռուսական ՏՏ լուծումների ներուժը Հայաստանում օտարերկրյա գործընկերների համար» վեբինարի ընթացքում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը:
Առևտրային ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանի ՏՏ շուկայի ընդհանուր ծավալը 2023 թվականին գնահատվել է մոտ 2,2 մլրդ դոլար։ Ընդ որում` հաշվարկն իրականացվել է «օգտագործվում է երկրում» սկզբունքով, այսինքն՝ հաշվի առնելով հանրապետությունում կիրառվող բոլոր՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ծրագրային պրոդուկտները։
Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը շուկայի ծավալը կաճի ավելի քան 40%-ով և կհասնի 3,1 մլրդ դոլարի։ Այսպիսով ռուսական լուծումների մասնաբաժինը արդեն գերազանցում է 10%-ը, իսկ արտահանման լրացուցիչ աճի ներուժը գնահատվում է մոտ 140 մլն դոլար։
Ինչպես նշեց Օրդինը, Հայաստանում ռուսական ՏՏ լուծումների պահանջարկը մեծապես կապված է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հետ` ներառյալ անդրսահմանային թվային ծառայությունները լոգիստիկայի ոլորտում, արդյունաբերական կոոպերացիայում և աշխատաշուկայում։
Նրա խոսքով` ռուսական ՏՏ ոլորտը կայուն աճ է ցուցադրում, ունի մոտ 3,5 տրիլիոն ռուբլի ծավալ, 2025 թվականին աճել է 14 %,-ով, իսկ վերջին հինգ տարում՝ ավելի քան 2 անգամ։ Ռուսաստանում ՏՏ ընկերությունների թիվը գերազանցել է 250 հազարը։
«Հատուկ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիական ինքնիշխանության ձևավորմանը։ Այդ նպատակով ստեղծվում են արդյունաբերական իրավասության կենտրոններ, գիտատեխնոլոգիական կենտրոններ և համալսարանական լաբորատորիաներ, որոնք աշխատում են արդյունաբերության և ՏՏ ընկերությունների հետ համատեղ»,- նշեց Օրդինը։
Հայաստանում ռուսական լուծումները մեծ պահանջարկ ունեն թվային պետական ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև ռուսական ՏՏ շուկայի ամենազարգացած հատվածներից մեկի՝ կիբեռանվտանգության ոլորտում։
Ընկերություններն առաջարկում են պրոդուկտների լայն տեսականի, այդ թվում՝ անվտանգության մոնիտորինգային համակարգեր (SIEM), տվյալների արտահոսքի կանխարգելման լուծումներ և մուտքի հասանելիության կառավարման գործիքներ:
Զարգացման առանցքային ուղղություններից մեկը դարձել է արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների և տվյալների մշակման կենտրոնների ստեղծումը։ Ռուսական մատակարարներն առաջարկում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ «IaaS»-ից մինչև «SaaS», ընդ որում` տվյալների կենտրոնները համապատասխանում են հուսալիության միջազգային ստանդարտներին («Tier III» և «Tier IV»):
Նաև ակտիվ զարգանում են արդյունաբերական իրերի ինտերնետի տեխնոլոգիաները։ Ռուսական ընկերությունները ստեղծում են ընդունիչ-հաղորդիչ սարքեր, հեռաչափման համակարգեր, վերլուծական հարթակներ և LTE և 5G մասնավոր ցանցեր, որոնք օգտագործվում են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և «խելացի քաղաքի» նախագծերում:
Այս լուծումներից շատերն արդեն ունեն խոշոր ենթակառուցվածքային նախագծերում հաստատված ներդրման փորձ: Բացի այդ, ռուսաստանցի ծրագրավորողները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համագործակցությամբ առաջարկել մրցակցային պայմաններ և պրոդուկտի տեղայնացում։
Լրահոս
0