https://arm.sputniknews.ru/20260325/rd-n-cankacats-depqum-khasni-ir-npatakin-ukrainan-petq-e-darna-buferajin-gvoti-orban-100234069.html
ՌԴ-ն ցանկացած դեպքում կհասնի իր նպատակին, Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի. Օրբան
ՌԴ-ն ցանկացած դեպքում կհասնի իր նպատակին, Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի. Օրբան
Sputnik Արմենիա
Ըստ Օրբանի՝ Ուկրաինան չի կարողանա դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T18:08+0400
2026-03-25T18:08+0400
2026-03-25T18:08+0400
վիկտոր օրբան
ռուսաստան
ուկրաինա
եվրոպա
հունգարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267320_0:0:3072:1728_1920x0_80_0_0_088a590533b81ac62c9fd4c0050150ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում Օրբանը նշել է. «Ռուսաստանի դիրքորոշումը, նույնիսկ եթե այն ձեզ դուր չի գալիս, առնվազն բանական է։ Նրանք հետևելու են իրենց նպատակին և ցանկացած պարագայում հասնելու են դրան»։Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի ապագային՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումները Ռուսաստանի հետ ուղղակի բախումից խուսափելու համար։Օրբանի խոսքով՝ Ուկրաինան չի կարող դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։Օրբանն ընդգծել է, որ նման մոտեցումը թույլ կտա խուսափել էսկալացիայից և վերականգնել հավասարակշռությունը տարածաշրջանում։
ուկրաինա
եվրոպա
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267320_41:0:2772:2048_1920x0_80_0_0_346ece4f7c5d0263f3cad95e808ff08f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիկտոր օրբան, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, հունգարիա
վիկտոր օրբան, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, հունգարիա
ՌԴ-ն ցանկացած դեպքում կհասնի իր նպատակին, Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի. Օրբան
Ըստ Օրբանի՝ Ուկրաինան չի կարողանա դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում Օրբանը նշել է. «Ռուսաստանի դիրքորոշումը, նույնիսկ եթե այն ձեզ դուր չի գալիս, առնվազն բանական է։ Նրանք հետևելու են իրենց նպատակին և ցանկացած պարագայում հասնելու են դրան»։
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի ապագային՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումները Ռուսաստանի հետ ուղղակի բախումից խուսափելու համար։
Օրբանի խոսքով՝ Ուկրաինան չի կարող դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։
«Հարցն այն է՝ Ուկրաինան պատկանելու է Արևմուտքի՞ն, թե՞ վերադառնալու է բուֆերային գոտու կարգավիճակին։ Եթե խոստովանենք, որ չենք կարող նրան ընդունել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, քանի որ դա կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ապա հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը»,-հայտարարել է նա։
Օրբանն ընդգծել է, որ նման մոտեցումը թույլ կտա խուսափել էսկալացիայից և վերականգնել հավասարակշռությունը տարածաշրջանում։