https://arm.sputniknews.ru/20260325/rd-agn-n-pahanjel-e-dadarecnel-irani-mijukajin-entakarucvatsqin-ughghvats-harvatsnery-100240805.html
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին ուղղված հարվածները
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին ուղղված հարվածները
Sputnik Արմենիա
Մոսկվան հորդորել է զսպվածություն և խոհեմություն դրսևորել: 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T21:55+0400
2026-03-25T21:55+0400
2026-03-25T22:41+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
«բուշեր» աէկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:6:1601:906_1920x0_80_0_0_7fdcfca7485332040dd4426407c2018a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանը խիստ վրդովված է մարտի 24-ին «Բուշեր» ԱԷԿ-ի գործող №1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած հարձակումից: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի ունեցածն անվանել են «անխոհեմ և անպատասխանատու» քայլ, որն արտացոլում է իրավիճակի սրման վտանգավոր ընթացքը:ԱԳՆ-ում ընդգծել են, որ ատոմակայանի մոտակայքին հասցվող հարվածներն ուղիղ սպառնալիք են ստեղծում անձնակազմի, այդ թվում՝ ռուսաստանցի մասնագետների համար:«Կայանի աշխատակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է», - ասվում է հայտարարության մեջ։Մոսկվան հարձակմանը ներգրավված կողմերից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները և ցուցաբերել զսպվածություն:ՌԴ ԱԳՆ-ում մատնանշել են «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելու դեպքում հնարավոր հետևանքները՝ ընդգծելով դրանց պոտենցիալ աղետալի բնույթը:«Վաշինգտոնը և Երուսաղեմը պետք է հասկանան, որ կայանի վրա հարվածը կարող է անդառնալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների հանգեցնել։ Ողբերգությունից հաջողվել է խուսափել միայն հրաշքով», - հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_85ff28c2ad940fef4a56b3ac86d5a71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, «բուշեր» աէկ
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, «բուշեր» աէկ
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին ուղղված հարվածները
21:55 25.03.2026 (Թարմացված է: 22:41 25.03.2026) Մոսկվան հորդորել է զսպվածություն և խոհեմություն դրսևորել:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանը խիստ վրդովված է մարտի 24-ին «Բուշեր» ԱԷԿ-ի գործող №1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած հարձակումից: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի ունեցածն անվանել են «անխոհեմ և անպատասխանատու» քայլ, որն արտացոլում է իրավիճակի սրման վտանգավոր ընթացքը:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ ատոմակայանի մոտակայքին հասցվող հարվածներն ուղիղ սպառնալիք են ստեղծում անձնակազմի, այդ թվում՝ ռուսաստանցի մասնագետների համար:
«Կայանի աշխատակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է», - ասվում է հայտարարության մեջ։
Մոսկվան հարձակմանը ներգրավված կողմերից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները և ցուցաբերել զսպվածություն:
«Պահանջում ենք դադարեցնել չհրահրված ագրեսիան` ներառյալ հարվածները ՄԱԳԱՏԷ-ի համաձայնագրերի գործողության ոլորտում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև դրանց մոտակայքում գտնվող օբյեկտներին», - նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում մատնանշել են «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելու դեպքում հնարավոր հետևանքները՝ ընդգծելով դրանց պոտենցիալ աղետալի բնույթը:
«Վաշինգտոնը և Երուսաղեմը պետք է հասկանան, որ կայանի վրա հարվածը կարող է անդառնալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների հանգեցնել։ Ողբերգությունից հաջողվել է խուսափել միայն հրաշքով», - հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: