00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական ծախսերը պետք է կազմեն ՀՆԱ-ի առնվազն 8%-ը. Թաթոյանը՝ անվտանգային քայլերի մասին

Բաժանորդագրվել
Թաթոյանի ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում նաև բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը, նրա համոզմամբ, առանցքային նշանակություն ունի անվտանգության ապահովման համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ՀՀ անվտանգության ամրապնդման հետ կապված 6 քայլ է առաջարկում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրում ներառված քայլերը վերաբերում են բանակի բարեփոխմանը, ֆինանսավորմանը, տեխնոլոգիական զարգացմանը և պատասխանատվության հաստատմանը։
«Առաջինը՝ իշխանության գալուց անմիջապես հետո կձևավորվի հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որը կլինի վարչապետին առընթեր. դրան կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր»,- ասաց նա։
Այդ հանձնաժողովը, ըստ Թաթոյանի, պետք է կարճ ժամկետում առաջարկի գործնական լուծումներ՝ ուղղված բանակի վերափոխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ երկրորդ քայլով հանձնաժողովը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի, թե ինչպես առաջին տարվա ընթացքում հնարավոր կլինի ձևավորել զսպման մեխանիզմներ և բարձրացնել բանակի արդյունավետությունը։
«Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին արդեն պարզ կլինի, թե ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ։ Գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, որպեսզի ունենանք մոբիլ ստորաբաժանումներ, որոնք տեղերում որոշում կայացնելու լիարժեք կարողություն կունենան»,- նշեց Թաթոյանը։
Ծրագրի առանցքային կետերից մեկը՝ երրորդը, ըստ Արման Թաթոյանի, վերաբերում է պաշտպանական ծախսերի ավելացմանը. բանակի ֆինանսավորումը պետք է զգալիորեն բարձրացվի։
«Բանակի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր. սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման հաջորդ տարվանից բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ ԱՄՆ դոլարով»,- մանրամասնեց նա։
Նրա խոսքով՝ այդ միջոցների զգալի մասը կուղղվի տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը՝ խթանելով հայկական արտադրությունը։
Քաղաքական նախաձեռնության 4-րդ քայլը համապարփակ անվտանգության համակարգի ներդրումն ու իրագործումն է։ Այս համատեքստում Թաթոյանը կարևորեց այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ ամբողջ երկիրը միասնական կգործի ճգնաժամային իրավիճակներում։
«Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում ու գնում բանակ. սա նշանակում է, որ ամեն մեկը գիտի իր դերը։ Օրինակ՝ պետությունը պետք է հստակ պատկերացնի տարբեր ոլորտների հնարավորությունները՝ արտադրությունից մինչև մատակարարում»,- ընդգծեց նա։
Հինգերորդ կետը ճշմարտությունն ու պատասխանատվությունն է։ Թաթոյանը մանրամասնեց, որ սա վերաբերում է ՀՀ անցած պատերազմների հանգամանքների բացահայտմանը։ Նա խոստանում է հրապարակել երկու կարևոր զեկույց.
«Խոսքը 2016 թվականի ապրիլյան պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի մասին է։ Անկասկած է, որ 44-օրյա պատերազմի զեկույցը չհրապարակելով՝ այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները, իսկ մեր հասարակության մոտ կան բազմաթիվ հարցեր»,- ասաց Արման Թաթոյանը։
Վեցերորդ քայլը, Թաթոյանի խոսքով, խելամիտ սահմաններն ու թվային պաշտպանությունն է, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը պաշտպանության ոլորտում։ Թաթոյանի ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում նաև բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը, նրա համոզմամբ, առանցքային նշանակություն ունի անվտանգության ապահովման համար։
Լրահոս
0