https://arm.sputniknews.ru/20260325/makum-hajtararel-en-vor-irani-shurj-hakamartutjuny-karvogh-e-nvor-tshgnazhamer-arajacnel-100226203.html
ՄԱԿ–ում հայտարարել են, որ Իրանի շուրջ հակամարտությունը կարող է նոր ճգնաժամեր առաջացնել
ՄԱԿ–ում հայտարարել են, որ Իրանի շուրջ հակամարտությունը կարող է նոր ճգնաժամեր առաջացնել
Sputnik Արմենիա
Գերագույն հանձնակատարն իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր և անկանխատեսելի։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T16:48+0400
2026-03-25T16:48+0400
2026-03-25T16:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86368615_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1b7a7f5643e0fa02c65a406135fcdab2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է նոր ազգային, տարածաշրջանային կամ գլոբալ ճգնաժամեր հրահրել, ուստի այն պետք է անհապաղ դադարեցվի։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը։Թյուրկն իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր և անկանխատեսելի։ Գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածներն անընդունելի են և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Նրա խոսքով՝ միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները խաղ են աղետի հետ, որը մենք չենք կարողանա վերահսկել։Նա նաև մատնանշել է այս հակամարտության լուրջ հետևանքները տարածաշրջանի մի շարք այլ երկրների համար, այդ թվում` Իրաքի և Սիրիայի։ Թյուրկը մտահոգություն է հայտնել Լիբանանի և Իրանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճող թվի, ինչպես նաև հակամարտության տնտեսական հետևանքների կապակցությամբ։«ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) վերլուծությունը ցույց է տալիս, որ ապահովագրական վճարներն ու ծովային վառելիքի արժեքը կտրուկ աճում են, ինչը հանգեցնում է գների բարձրացման ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը արաբական տարածաշրջանում տնտեսական կորուստներն արդեն գնահատում է մոտ 63 միլիարդ դոլար»,- ասել է նա։Թյուրկը կոչ է արել բոլոր պետություններին, և հատկապես նրանց, որոնք ազդեցություն ունեն, հնարավոր ամեն բան անել հակամարտությունը դադարեցնելու համար։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86368615_46:0:2777:2048_1920x0_80_0_0_37cbf70c5ef855684b2f2c5e76513c9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, մերձավոր արևելք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, մերձավոր արևելք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՄԱԿ–ում հայտարարել են, որ Իրանի շուրջ հակամարտությունը կարող է նոր ճգնաժամեր առաջացնել
Գերագույն հանձնակատարն իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր և անկանխատեսելի։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է նոր ազգային, տարածաշրջանային կամ գլոբալ ճգնաժամեր հրահրել, ուստի այն պետք է անհապաղ դադարեցվի։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը։
«Այս հակամարտությունն օժտված է աննախադեպ ուժով, որը կարող է ներքաշել աշխարհի բազմաթիվ երկրների։ Բարդ դինամիկան ցանկացած պահի կարող է նոր ազգային, տարածաշրջանային կամ գլոբալ ճգնաժամեր հրահրել»,- ասել է նա Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ քննարկումների ժամանակ։
Թյուրկն իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր և անկանխատեսելի։ Գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածներն անընդունելի են և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Նրա խոսքով՝ միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները խաղ են աղետի հետ, որը մենք չենք կարողանա վերահսկել։
Նա նաև մատնանշել է այս հակամարտության լուրջ հետևանքները տարածաշրջանի մի շարք այլ երկրների համար, այդ թվում` Իրաքի և Սիրիայի։ Թյուրկը մտահոգություն է հայտնել Լիբանանի և Իրանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճող թվի, ինչպես նաև հակամարտության տնտեսական հետևանքների կապակցությամբ։
«ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) վերլուծությունը ցույց է տալիս, որ ապահովագրական վճարներն ու ծովային վառելիքի արժեքը կտրուկ աճում են, ինչը հանգեցնում է գների բարձրացման ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը արաբական տարածաշրջանում տնտեսական կորուստներն արդեն գնահատում է մոտ 63 միլիարդ դոլար»,- ասել է նա։
Թյուրկը կոչ է արել բոլոր պետություններին, և հատկապես նրանց, որոնք ազդեցություն ունեն, հնարավոր ամեն բան անել հակամարտությունը դադարեցնելու համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: