https://arm.sputniknews.ru/20260325/makrvony-pezeshqianin-kvoch-e-arel-dadarecnel-hardzakumnery-taratsashrjanajin-erkrneri-vra-100204222.html
Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա
Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման կարևորությունը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T10:43+0400
2026-03-25T10:43+0400
2026-03-25T10:43+0400
էմանուել մակրոն
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ֆրանսիա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86120150_0:60:3070:1787_1920x0_80_0_0_3ab63518be0a1680a35ce92ede94c3a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X սոցցանցում։Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իրանին մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու, Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումն ընդունելու համար։Ранее Иран объявил о проведении 80-й волны ударов по позициям США и Израиля в регионе.Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մեկնարկել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին հարվածների 80-րդ ալիքը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86120150_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ede09590c270910f015e83307b5335cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ֆրանսիա, պատերազմ
էմանուել մակրոն, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ֆրանսիա, պատերազմ
Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա
Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X սոցցանցում։
«Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», – նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իրանին մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու, Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումն ընդունելու համար։
Ранее Иран объявил о проведении 80-й волны ударов по позициям США и Израиля в регионе.
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մեկնարկել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին հարվածների 80-րդ ալիքը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: