https://arm.sputniknews.ru/20260325/irany-nvor-harvatsner-e-hascrel-taratsashrjanum-amn-i-ev-israjeli-razmabazanerin-100202746.html
Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին
Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին
Sputnik Արմենիա
Հարվածները «Իրական խոստում 4» գործողության մաս են կազմում։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T09:54+0400
2026-03-25T09:54+0400
2026-03-25T09:56+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ռազմաբազա
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100202030_0:0:2302:1295_1920x0_80_0_0_473cbdf31963d2947a9caf4ca6e2df7a.jpg
Իրանը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի դեմ հարվածների 80-րդ ալիքի մասին։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։«Իրանը հրապարակել է «Իրական խոստում 4» գործողության 80-րդ ալիքի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են իրանական ուժերը հրթիռակոծում տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաները», - ասվում է հայտարարության մեջ։Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի թիրախները։ Համացանցում հայտնվել են Քուվեյթի օդանավակայանում այրվող վառելիքի բաքի և Թել Ավիվում ինքնաթիռներից մեկի վայրէջքի պահի կադրեր։ ▫ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածները հասցվել են հեղուկ և պինդ վառելիքով հրթիռների, ճշգրիտ կառավարվող ռումբերի և մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ, հաղորդում է The Telegraph-ը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры 80-й волны ракетных ударов по территории Израиля и американским военным базам в регионе
Sputnik Արմենիա
Кадры 80-й волны ракетных ударов по территории Израиля и американским военным базам в регионе
2026-03-25T09:54+0400
true
PT1M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100202030_168:0:1895:1295_1920x0_80_0_0_afc0c4da333ddfa2a12935132fbdf741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռազմաբազա, հրթիռակոծություն
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռազմաբազա, հրթիռակոծություն
Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին
09:54 25.03.2026 (Թարմացված է: 09:56 25.03.2026) Հարվածները «Իրական խոստում 4» գործողության մաս են կազմում։
Իրանը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի դեմ հարվածների 80-րդ ալիքի մասին։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
«Իրանը հրապարակել է «Իրական խոստում 4» գործողության 80-րդ ալիքի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են իրանական ուժերը հրթիռակոծում տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաները», - ասվում է հայտարարության մեջ։
Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի թիրախները։ Համացանցում հայտնվել են Քուվեյթի օդանավակայանում այրվող վառելիքի բաքի և Թել Ավիվում ինքնաթիռներից մեկի վայրէջքի պահի կադրեր։ ▫
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածները հասցվել են հեղուկ և պինդ վառելիքով հրթիռների, ճշգրիտ կառավարվող ռումբերի և մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ, հաղորդում է The Telegraph-ը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: