https://arm.sputniknews.ru/20260325/ihpkn-hajtnel-e-vor-israjelum-aveli-qan-70-tirakh-e-khvocvel-100237924.html
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ Իսրայելում ավելի քան 70 թիրախ է խոցվել
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ Իսրայելում ավելի քան 70 թիրախ է խոցվել
Sputnik Արմենիա
Ըստ ԻՀՊԿ-ի` բարձր ճշգրտության հրթիռների մի քանի համազարկ է եղել։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T19:22+0400
2026-03-25T19:22+0400
2026-03-25T19:23+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99302826_0:0:960:540_1920x0_80_0_0_2e217715543c0938ed5569cd0180e9cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանցի զինվորականները Իսրայելում ավելի քան 70 թիրախ են խոցել, այդ թվում՝ Հայֆայում, Դիմոնայում և Թել Ավիվում։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։««Էմադ», «Քայամ», «Ղադր», «Խորամշահր 4» բարձր ճշգրտության հրթիռների մի քանի համազարկերով հաջողությամբ խոցվել է ավելի քան 70 կետ օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Հայֆայում, Հայֆայից հյուսիս, Դիմոնայում, ինչպես նաև Թել Ավիվից հարավ»,-ասվում է հայտարարության մեջ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99302826_56:0:776:540_1920x0_80_0_0_700f97dde28e5ce103ee5a8e1bf09585.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռ
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ Իսրայելում ավելի քան 70 թիրախ է խոցվել
19:22 25.03.2026 (Թարմացված է: 19:23 25.03.2026) Ըստ ԻՀՊԿ-ի` բարձր ճշգրտության հրթիռների մի քանի համազարկ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանցի զինվորականները Իսրայելում ավելի քան 70 թիրախ են խոցել, այդ թվում՝ Հայֆայում, Դիմոնայում և Թել Ավիվում։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
««Էմադ», «Քայամ», «Ղադր», «Խորամշահր 4» բարձր ճշգրտության հրթիռների մի քանի համազարկերով հաջողությամբ խոցվել է ավելի քան 70 կետ օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Հայֆայում, Հայֆայից հյուսիս, Դիմոնայում, ինչպես նաև Թել Ավիվից հարավ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: