https://arm.sputniknews.ru/20260325/hh-azhn-vaveracrec-eatmi-ev-mvonghvoliaji-mijev-azat-arevtri-hamadzajnagri-nakhagitsy-100211150.html
ՀՀ ԱԺ–ն վավերացրեց ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը
ՀՀ ԱԺ–ն վավերացրեց ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը
Sputnik Արմենիա
Հայաստանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T12:29+0400
2026-03-25T12:29+0400
2026-03-25T12:29+0400
մոնղոլիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_0:163:3065:1887_1920x0_80_0_0_31de51862b8d31bad62f9746fd0b9938.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի նախագիծն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով հավանության արժանացավ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Համաձայնագիրը նախատեսում է ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև փոխադարձ հիմունքներով մաքսատուրքերի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից 367 ապրանքային անուն։Հայաստանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։Համաձայնագրի ժամկետը երեք տարի է՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերը այլ բանի մասին չպայմանավորվեն։Մաքսային վիճակագրության համաձայն՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանումը 2024 թվականին կազմել է 340 000 դոլար, իսկ 2023 թվականին՝ 516 000 դոլար:Մոնղոլիայից Հայաստան ներմուծումը կազմել է համապատասխանաբար 53 000 դոլար և 7 000 դոլար: Կառավարության գնահատականներով՝ հաշվի առնելով մատակարարումների հնարավոր աճը, մաքսատուրքերի կրճատումը թույլ կտա հայկական ընկերություններին տարեկան խնայել մինչև 1 մլն դոլար:
մոնղոլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_168:0:2899:2048_1920x0_80_0_0_2f814c4949f6e821823ff853acd24cc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոնղոլիա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
մոնղոլիա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
ՀՀ ԱԺ–ն վավերացրեց ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը
Հայաստանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի նախագիծն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով հավանության արժանացավ ՀՀ Ազգային ժողովի կողմից։
Համաձայնագիրը նախատեսում է ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև փոխադարձ հիմունքներով մաքսատուրքերի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից 367 ապրանքային անուն։
Հայաստանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։
Արդյունքում, Մոնղոլիայում հայկական ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 7.5%-ից մինչև 1.2%։ Արտոնությունները կտարածվեն Հայաստանից ներկայիս արտահանման ապրանքների 98%-ի վրա։
Համաձայնագրի ժամկետը երեք տարի է՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերը այլ բանի մասին չպայմանավորվեն։
Մաքսային վիճակագրության համաձայն՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանումը 2024 թվականին կազմել է 340 000 դոլար, իսկ 2023 թվականին՝ 516 000 դոլար:
Մոնղոլիայից Հայաստան ներմուծումը կազմել է համապատասխանաբար 53 000 դոլար և 7 000 դոլար: Կառավարության գնահատականներով՝ հաշվի առնելով մատակարարումների հնարավոր աճը, մաքսատուրքերի կրճատումը թույլ կտա հայկական ընկերություններին տարեկան խնայել մինչև 1 մլն դոլար: